Բացառված է. Արայիկ Հարությունյանը չի հրաժարվի իր թեկնածությունն առաջադրելուց Արցախի նախագահական ընտրություններում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվում, ըստ որոնց՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կարող է հրաժարվել իր թեկնածությունը նախագահի ընտրություններում առաջադրելու մտադրությունից և պաշտպանել այլ թեկնածուի:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ իրավիճակում ինքը հրաժարվի իր թեկնածությունը առաջադրելուց, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Բացառվում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: