«Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ. Ցանկանում ենք Անգլիայի չեմպիոն դառնալ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահ Էդ Վուդվորդը խոսել է ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան ակումբի նպատակի մասին:
«Պետք է մեծ աշխատանք կատարենք, որպեսզի վերացնենք թիմում առկա խնդիրները: Սպասում ենք տրանսֆերային պատուհանի բացվելուն, որպեսզի համալրենք ակումբի կազմը:
Պրեմիեր լիգան փորձություն է մեզ համար: Մրցաշրջանի ավարտին մեր զբաղեցրած դիրքը ցույց կտա՝ ինչ վիճակում է գտնվում ակումբը: Չենք ցանկանում լինել երկրորդը: Նպատակ ունենք դառնալ Անգլիայի չեմպիոն»,- Վուդվորդի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում ոչ ոքի խաղաց «Լիվերպուլի» հետ:
Ուլե-Գունար Սուլշերի թիմն այժմ 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը: