ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետն ազատման դիմում է գրել
ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի երկարամյա պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ նշելով, որ նախարարը դեռևս չի ստորագրել ազատման դիմումը։
Հովհաննես Խանգելդյանը դիմում է գրել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն պատճառը համակարգում առկա անառողջ մթնոլորտն ու նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ ունեցած տարաձայնությունն է։