Դավիթ Գյուրջինյանը մեկնել է Բուխարեստ. Այնտեղ կանցկացվի Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օրվան նվիրված միջոցառում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին մեկնել է գործուղման՝ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ:
Նա այնտեղ կմասնակցի Հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը եւ գիտական քննարկումներին: Գործուղումը կտեւի մինչեւ հոկտեմբերի 24-ը:
Դավիթ Գյուրջինյանի՝ Ռումինիա (Բուխարեստ) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին: