Հյուսիսային Իռլանդիայում օրինականացրել են աբորտներն ու միասեռ ամուսնությունները
Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում օրինականացրել են աբորտներն ու միասեռ ամուսնությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Sky News հեռուստաալիքին:
Համապատասխան շտկումներն ամռանն առաջարկել են Լեյբորիստական կուսակցության պատգամավորները: Կեսգիշերին շտկումներն ուժի մեջ են մտել, որից հետո հյուսիսիռլանդացի պատգամավորները չեն կարողացել արգելափակել դրանք:
«Կանանց համար անվտանգ աբորտի իրավունքն ու միասեռ ամուսնություններն այժմ օրինական են Հյուսիսային Իռլանդիայում»,- Twitter-ում հաստատել է լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինը: