Արթուր Ալեքսանյանը կացնով է կտրել ծննդյան տորթը
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին նշել է ծննդյան 28-րդ տարեդարձը: Լեգենդար ըմբիշը ծննդյան տորթը կտրել է կացնով։ Տեսանյութը նա հրապարակել է Ինստագրամում։
Արթուր Ալեքսանյանն ասել էր, որ «28 տարեկանը կփորձի նշանավորել կրկնակի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելով»:
Այս տարվա աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր, որը անվանական չէ։