«Ռեալը» ձմռանը ձեռքբերումներ չի ունենա
Մադրիդի «Ռեալն» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ֆուտբոլիստներ ձեռք չի բերի, հայտնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալը» գումար կխնայի, որպեսզի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնի ֆրանսիական ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունը:
Ավելի վաղ իսպանական մարզական պարբերականները հաղորդում էին, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» կփորձի ձեռք բերել անգլիական «Տոտենհեմի» դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին: