Սողունների «սիրահարը» eBay –ում ձեռք է բերել հազվագյուտ կոկորդիլոսի գանգ եւ հազիվ փրկվել փորձանքից
Սողունների երիտասարդ «սիրահարը» հազիվ է փրկվել փորձանքից՝ eBay-ում գնելով հազվագյուտ կոկորդիլոսի գանգ, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական Ուիլթշիր կոմսության 20-ամյա բնակիչը 30 ֆունտ ստերլինգով ձեռք է բերել սիամական կոկորդիլոսի գանգ, որը նրա համար Չինաստանից առաքել են նավով:
Քանի որ գանգն առկա էր կայքում, երիտասարդ տղամարդը չի մտածել, որ կարող է խնդիրներ ունենալ այն ձեռքբերելու հետեւանքով:
Նա պարզապես ցանկացել է զարդարել իր տունը եզակի ձեռքբերմամբ, սակայն նրա տան շեմին անսպասելիորեն հայտնվել են ոստիկանները:
Բարեբախտաբար, իրավապահներին հաջողվել է պարզել, որ տղամարդը գաղափար չուներ իր գնման անօրինական ծագման մասին, եւ դեպքը հնարավոր էր հարթել:
Սակայն ոստիկանությունն այդ առնչությամբ կոչ է արել ցանցում գնորդներին այսուհետ ուշադիր լինել եւ մանրակրկիտ ուսումնասիրել առաջարկվող ապրանքները: