Երևան, 21.Նոյեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրե... ՆիկոլՓաշինյանի ելույթը «Հայաստան, նոր իրականո... Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկն... Էմիլիա Քլարկը հիշել է «Գահերի խաղ»-ում մերկ տ... «Ալավերդցի Վահագը» կմնա կալանքի տակ. դատարանը... Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկ... Նիկոլ Փաշինյանին հարց տվող ադրբեջանցի «բլոգեր... 5-ամյա աղջիկը ընկել է ատամի խոզանակը բերանում... Արքայազն Էնդրյուն Էփշթեյնի հետ կապված սկանդալ... Ոստիկանության շենքերի մուտքերը, նաև հարցաքննո... Հրապարակվել է Դավիթ Բեկի փողոցում BMW-ի մասնա... Աբովյան-Պուշկին խաչմերուկում բռնկված հրդեհից ... Պարզվել են Սևան-Մարտունի ճանապարհին տեղի ունե... Երևանյան լճի կամրջի վրա բախվել են «Nissan Mar... Գործադիրը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ ս... Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը խորհրդարանին... Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն ... Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՆՅՈՒՊԼԱՍ... Նորաշեն թաղամասում` «սերվիսի խաչմերուկում», մ... Գործադիրը հաստատեց Սևանա լճում ձկան և խեցգետն... Որքան է զրպարտության և վիրավորանքի հայցերի քա... Վարչապետի աշխատակազմին պատկանող երեք ավտոմեքե... Բակո Սահակյանը ձմեռային զորակոչի անցկացնելու ... Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ... Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մեկնարկել է ... Հրդեհ «ԴՈԼՄԱՄԱ» ռեստորանի տանիքում (Տեսանյութ... Արմեն Մելիքբեկյան․ Հենրիխ Մխիթարյանին ավագի թ... Զոդի կամրջի վրա «ԳԱԶԵԼ»-ի հրդեհը շարժիչի տեղա... Ինչպես է իրեն զգում ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջ... Մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանում Քիմ Քար... «Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը». Արփ... Նիկոլ Փաշինյանն այցելել է Միլանի կաթոլիկ տաճա... Նոր հեռուստասերիալ Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Սոֆյա... Տուսկը գլխավորել է Եվրոպական ժողովրդական կուս... ՀՀ քաղաքացիներն ազատվում են Ղազախստանի տարածք... Կառավարության դիմաց լարված է․ Կոնդի, Եկմալյան... Պավել Վոլյայի կատակներից հետո Playboy-ի մոդել... Թբիլիսիում դատարանը մեղավոր է համարել ակտիվիս... Ջո Բայդենը կոչ է արել ապաքրեականացնել մարիխու... «Զորաց քարերի» մոտ մեքենան շրջվել է. կան զոհե... «Մանկական Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի ներկայացուց... Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել ե... Գնիշիկում մեկնարկել է բնապահպանական ծրագրի հե... Ապուրները կարող են օգտակար լինել մահացու հիվա... Իտալիա այցի շրջանակում Միլանում հանդիպում եմ ... Թոշակառուի թաղման նպաստի գումարը 50 հազար դրա... Հունվարի 1-ից մաքսատուրքերի փոփոխությունն ինչ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյո... Նեթանյահուն Գանցին առաջարկել է վերսկսել բանակ... Լևանդովսկի. Տարիքը չի խանգարում ինձ Նիհարել առանց սպորտի․ 4 խորհուրդ, որոնք ձեզ կ... Ամերիկյան կազմակերպություն. Լիբանանում ապաստա... Տունը, որտեղ ծնվել է Հիտլերը, ոստիկանական բաժ... Թուրքիայում լրտեսության կասկածանքով կալանավոր... Արմավիրի մարզում հրդեհվել է տան տանիքը Ամերիկացի միջատաբանը Մարսի վրա միջատներ է նկա... Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը գումարել է... Հրդեհ՝ Վանաձորի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում Նիգերիայում բանտարկյալը 1 մլն դոլարի միջազգայ... Թուրք մոդելյորին 5 տարվա պատիժ է սպառնում երկ... 196 երկիր այցելած զբոսաշրջիկը պատմել է հաջող ... Հրազդանից 3-ամյա Ալեքսը ոչ մի ձայն չի լսում. ... Xiaomi-ի հաջորդ սմարթֆոնը կունենա 100 վատտ լի... Ավստրալիայում ծառայողական շներին օգտագործում ... Մեծ Բրիտանիայի բնակիչը վիճակախաղով 135,8 մլն ... ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավել... Նախկին մարզպետը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շար... «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը»... Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․ Նրա թիմում... Նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատ... «Սանիթեքը» կարո՞ղ է դիմել արբիտրաժ. Փաշինյանը... Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված ա... Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղա... Թուրքիայում 12000 տարեկան լիճ են չորացրել՝ հռ... Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի ... Հունվարի 1-ից որոշ ապրանքներ թանկանալու են. Ո... Իշխանության և ԼՀԿ-ի միջև անջրպետը խորանում է.... Ամուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. «Փաստ... 24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն և Շենգա... Կլիմայի փոփոխությունը համաշխարհային տնտեսությ... Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Ս... Մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանում Քիմ Քար... Թուրքիայում հարցաքննել են ԱՄՆ հյուպատոսության... Եզակի իմպլանտատը կարող է փոխարինել ծնկի վնասվ... Գեղեցիկ կեցվածք, ոճային հանդերձանք․ Յանա Դանի... «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Ջեկո... Որեւէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող. Սուր... «Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկար... Բացահայտվել է օնկոլոգիական հիվանդությամբ տառա... Մալթայի ոստիկանությունը լրագրող Դաֆնե Կարուան... Մոուրինյոն առաջին տրանսֆերային պահանջն է ներկ... Սիրիա Թուրքիայի ներխուժումը ԻՊ-ին թույլ տվեց ... Հմայիչ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը Բեռլինից... Թուրքիան չպետք է պատերազմից փախչող մարդկանց օ... Ձեռքերին նկատելի են երակները. Ջոլիի արտաքինը ... Մոուրինյոն առաջին տրանսֆերային պահանջն է ներկ... Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մ... Դմիտրի Մեդվեդեւը եւ Մեհրիբան Ալիեւան կհանդիպե... Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավ...

Թուրքիայի՝ Սիրիայում սկսած գործողությունից շահում են Թրամփը, Ասադն ու Պուտինը

Ավելի քան 8 տարի առաջ Սիրիայի Արաբական Հանրապետությունում «Արաբական գարնան» ազդեցությամբ բռնկված քաղաքացիական պատերազմը, որը հետագայում վերաճեց բազմակողմ ու բազմաշերտ հակամարտության՝ «բոլորը բոլորի դեմ» տրամաբանությամբ, վերջին 5-7 տարիներին դարձել է մեր տարածաշրջանի՝ Մեծ Մերձավոր Արևելքի ընդհանուր քաղաքական իրադրության ու կայունության, ինչ-որ առումով նույնիսկ միջազգային իրադրության վրա ներգործող ամենաազդեցիկ գործոններից մեկը։

Սիրիայի շուրջ ու սիրիական հողի վրա վերջին 4-5 տարիներին լուրջ զարգացումներ են ապրել Հայաստանի արտաքին քաղաքական շահերի և անվտանգության միջավայրի, առհասարակ տարածաշրջանային անվտանգության ու կայունության տեսանկյունից չափազանց կարևոր ու հետաքրքրական երկու ուղղություններ՝ Ռուսաստան-Թուրքիա և Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները։ Այս գործընթացների առանցքում իր դերակատարումը տարածաշրջանում նկատելիորեն բարձրացրեց նաև քրդական գործոնը։

Ռուս-թուրքական կոնֆլիկտից՝ մինչև ջերմացում

Հիշենք, որ սիրիական հակամարտության սկզբնական շրջանում Թուրքիան ու Ռուսաստանը տրամագծորեն հակադիր շահեր ունեին։ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը մինչ Սիրիայի քաղաքացիական պատերազմը ջերմ անձնական հարաբերություններ ուներ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ու նրա ընտանիքի հետ, շատ արագ մոռացավ երբեմնի ջերմ, բարիդրացիական հարաբերություններն իր հարևանի հետ և ամեն կերպ աջակցում էր Ասադի իշխանության տապալմանը։ Իսկ Ռուսաստանը դեռևս խորհրդային տարիներից Ասադի վարչակարգի դաշնակիցն է եղել։

Սիրիան էլ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած միակ հենակետն էր, որը թույլ էր տալիս Մոսկվային պահպանել իր ռազմաքաղաքական ներկայությունը կարևորագույն այս տարածաշրջանում։ Ու թերևս չենք սխալվի, եթե ասենք, որ Ասադը հիմնականում հենց Ռուսաստանի քաղաքական-դիվանագիտական աջակցության, իսկ 2015 թ․ սեպտեմբերից սկսած՝ նաև ռուսական ռազմական միջամտության շնորհիվ կարողացավ պահպանել իր իշխանությունը։ Հենց այս շրջանում ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվեցին։ Լարվածությունը գագաթնակետին հասավ 2015 թ․ նոյեմբերին, երբ թուրքական զինուժը թուրք-սիրիական սահմանի մոտակայքում խոցեց ռուսական օդուժին պատկանող Սու-24 ռազմական ինքնաթիռը։ Հետագա ամիսներին, սակայն, Ռուսաստանը քաղաքական, տնտեսական ճնշումների միջոցով կարողացավ ինչ-որ չափով սանձել Թուրքիային, ու նույն Թուրքիայի նախագահ Էրդողանը, Սիրիայում իր «խաղը» խաղալով ու մանևրելու քաղաքականությունը շարունակելով հանդերձ, սկսեց համագործակցել Կրեմլի հետ ու զգալի առումով գործել ռուսական քաղաքականության ու շահերի տիրույթում։ Հենց այս հողի վրա էլ սկսվեց ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը։ Սիրիայի շուրջ ձևավորվեց դաշինք, համագործակցության ձևաչափ, որին միացավ նաև Սիրիայում իր շահերն ունեցող Իրանը։ Հենց այս երեք պետությունները պիտի աստիճանաբար ուժեղացնեին իրենց ազդեցությունը սիրիական պատերազմի թատերաբեմին՝ փորձելով ամեն կերպ խաղից դուրս թողնել Արևմուտքի ուժերին ու հատկապես ամերիկացիներին։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը


Այս զարգացումներին զուգընթաց, կրկին Սիրիայի «գետնի վրա», կտրուկ սրվեցին Թուրքիայի հարաբերությունները իր արևմտյան/ՆԱՏՕ-ական գործընկերների ու հատկապես Վաշինգտոնի հետ։ Եթե փորձենք առանձնացնել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մի քանի նշանավոր դրվագ, ապա դրանցից մեկը Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հարցն էր, որի պատճառով թուրք-ամերիկյան լարվածությունը վերաճեց առևտրային պատերազմի։ 2018 թ․օգոստոսի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցների սահմանման մասին։

Մյուս կարևոր հարցը կապված է Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գործարքի հետ, որին Միացյալ Նահանգները, որպես Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից, դեմ է։

Եվ երրորդ՝ վերջին զարգացումը Թուրքիայի ձեռնարկած ռազմական նոր օպերացիան է Սիրիայի հյուսիսային շրջաններում։ Այստեղ, սակայն, մի քանի կարևոր հարցեր կան, որոնք հստակեցման կարիք ունեն։ Այդ դեպքում միայն կկարողանանք հասկանալ այս նոր լարվածության պատճառներն ու դրանց հնարավոր հետևանքները։

Վաշինգտոնը հավանություն տվե՞լ է

Հոկտեմբերի 9-ին թուրքական զինուժն ու թրքամետ զինյալ խմբավորումները ձեռնարկեցին Թուրքիայի երրորդ՝ «Խաղաղության աղբյուր» անվանումը ստացած ռազմական գործողությունը՝ այս անգամ Եփրատ գետից դեպի արևելք ընկած շրջաններում։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի այս ռազմարշավի նպատակը քրդական զինված խմբավորումներին Թուրքիային սահմանակից սիրիական շրջաններից դուրս մղելն ու այս տարածքում, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծելն է։ Բայց Սպիտակ տան ու հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերմունքը Թուրքիայի այս ռազմական ագրեսիային, հատկապես առաջին օրերին, փոքր-ինչ հակասական էր։

Թուրքական ռազմական ներխուժման նախօրեին Սպիտակ տունը տեղեկացրեց, որ Միացյալ Նահանգները դուրս է բերում իր զորքերը Սիրիայի այն շրջաններից, որտեղ պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել, ինչը շատերի կողմից գնահատվեց որպես դավաճանություն Ամերիկայի դաշնակից քրդերի նկատմամբ։ Այսինքն՝ մի կողմից Վաշինգտոնը, կարծես, «կանաչ լույս» վառեց թուրքերի համար դեպի Հալեպ, Ռակկա և Հասաքե նահանգների սահմանամերձ շրջաններ, բայց օրեր անց Թուրքիայի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանվեցին Սիրիա ներխուժելու համար։ Պատժամիջոցների հրամանագիրը ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելին, փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ Թրամփը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում։ Հետո եղավ սկանդալը՝ կապված ամերիկյան պատվիրակության հետ։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիա էին մեկնել՝ բանակցելու Թուրքիայի ղեկավարության հետ Սիրիայում թուրքական բանակի գործողությունները դադարեցնելու հարցի շուրջ, սակայն Էրդողանը հրաժարվել է ընդունել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ հայտարարելով, որ նրանք կբանակցեն իրենց աստիճանի պաշտոնյաների հետ, իսկ ինքը կբանակցի միայն ԱՄՆ նախագահի հետ։

«Երբ Թրամփը կգա այստեղ, այն ժամանակ էլ կխոսենք»,- ասել է Էրդողանը։

«Ձեզ կհիշեն որպես սատանայի»

Էրդողանի այս հանդգնությանը հետևեց թուրք-ամերիկյան մեկ այլ՝ ոչ պակաս աղմկոտ սկանդալ։ Պարզվեց, որ Թրամփը հոկտեմբերի 9-ին նամակ է ուղարկել Էրդողանին՝ առաջարկելով գործարք կնքել Սիրիայում ստեղծված իրավիճակի շուրջ։ Հակառակ պարագայում ԱՄՆ նախագահը կրկին սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը։ Նամակն ինչ-ինչ ճանապարհներով ընկել է ամերիկյան լրատվամիջոցներից մեկի ձեռքը, որն այն հրապարակել է հոկտեմբերի 16-ին։ Նամակում Թրամփը, դիմելով իր թուրք գործընկերոջը, ասում է, թե «պատմությունը բարեհաճ կգտնվի ձեր հանդեպ, եթե ճիշտ գործեք և մարդասիրական ճանապարհով։ Բայց եթե լավ բաներ տեղի չունենան՝ այն ընդմիշտ կհիշի ձեզ որպես սատանայի»։

Հետո ավելացրել է․ «Մի՛ եղեք այդքան համառ, մի՛ եղեք հիմար։ Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»։

BBC-ի հաղորդմամբ՝ Էրդողանը աղբարկղն է նետել Թրամփի նամակը։

Թրամփն ասել է՝ «սուտ է»

Հիշելով իրադարձությունների ժամանակագրությունը՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին զարգացումները Սիրիայում էլ ավելի սրեցին Թուրքիայի և Միացյալ Նահանգների՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Էրդողանը, մեր զրուցակցի խոսքերով, ռազմական գործողությունները սկսելուց հայտարարել է, թե համաձայնեցրել է այդ հարցը «մեծարգո նախագահ Թրամփի հետ»։ Բայց հետո զարգացումները այլ ընթացք են ստացել։

«Գործերը, կարծես թե, նորմալ էին ընթանում, մանավանդ երբ Միացյալ Նահանգները դուրս բերեց իր զինվորներին այնտեղից։ Զորք չեմ ասում, որովհետև այնտեղ ընդամենը 1100 կամ 2000 զինվոր կար։ Նրանց մեջ, ամերիկացիներից բացի, կային նաև որոշ թվով անգլիացի ու ֆրանսիացի զինվորներ։ Նրանց դուրսբերումը, կարծես, թուրքերի համար գործունեության նոր դաշտ էր բացում։ Հարց էր առաջանում՝ այդ վակուումը ո՞վ պիտի լցնի․ քրդե՞րը, թե՞ թուրքերը։

Բնական է՝ թուրքերը պիտի լցնեին։ Թուրքերը խիստ ուրախացած էին։ Երբ քրդական կուսակցությունները, ավելի ճիշտ՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը (դրանք քրդական են) դիմեցին Ռուսաստանին, նրանց խնդրանքով ռուսները միջնորդեցին, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը բանակցի իրենց հետ։ Հմեյմիմ ռազմաբազայում են հանդիպել, որից հետո ամերիկացիները զգացին, թե ինչ սխալ են գործել, որովհետև, փաստորեն, կանգնեցին Սիրիայից դուրս մղվելու հրամայականի տակ։ Թրամփը հոկտեմբերի 15-ին զանգել էր Սիրիայի դեմոկրատական ուժերի ղեկավարներից մեկին՝ ասելով, թե իրենք կարող են թուրքերին դիմել, որ դադարեցնեն գործողությունները, զինադադար հայտարարեն և բանակցություններ սկսեն։ Քրդերը թեև մերժել էին, բայց, այնուամենայնիվ, Էրդողանին զգուշացրել էր, որ զինադադար եք հայտարարում, բանակցում եք քրդական կազմակերպությունների հետ։ Հետո, երբ Էրդողանը մերժել է, Թրամփը Թուրքիային անվանել է «օկուպանտ» և նորից սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը՝ ինչպես միշտ է սպառնում։ Թուրք լրագրողները հաշվել էին, որ Թրամփը հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը 9 անգամ սպառնացել էր, թե «կոչնչացնեմ Թուրքիայի տնտեսությունը»։ Դրանից հետո էլ Թրամփը հայտնի պատվիրակությունը ուղարկեց»,- մեկնաբանեց մասնագետը։

Թուրքական կողմը, Հակոբ Չաքրյանի խոսքերով, հայտարարել է, թե համաձայնեցրել է Սիրիայում նախատեսված ռազմական գործողությունները «մեծարգո նախագահ Թրամփի հետ»։ Բայց Թրամփն ասել է, թե «ես նրանց առջև կանաչ լույս չեմ վառել, դա սուտ է»։ Բայց մյուս կողմից էլ Թրամփը Սիրիայի դեմոկրատական ուժերի և PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) մասին ասել է, թե «նրանք հրեշտակ չեն, իսկ այդ PKK-ն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետության» ահաբեկիչները»։

«Թրամփի ասածներից էլ բան չես հասկանում․ ամեն անգամ կարծիք է փոխում»,- բացատրում է փորձագետը՝ շարունակելով, որ Էրդողանը, չնայած իր հայտարարությանը, հոկտեմբերի 17-ին ընդունել է ամերիկյան պատվիրակությանը։ Հեռուստատեսությամբ էլ մի լավ քննադատել են Էրդողանին՝ թե «եթե ընդունելու էիր՝ ինչո՞ւ էիր էդպիսի բան հայտարարում»։

Դիվանագիտական էթիկայի կանոնները խախտող նամակ է

Ինչ վերաբերում է նամակին՝ պարզվում է, որ այն փոստով է ուղարկվել Թուրքիայի նախագահին․ «8 օր առաջ է գրվել։

Թուրքիայում Էրդողանը որևէ տեղեկություն չէր հաղորդել։ Հանկարծ Ամերիկայում ոնց է լինում՝ «Fox News» հեռուստաընկերությունը, որը Թրամփին մոտ կանգնած լրատվամիջոց է, հրապարակում է այդ նամակի տեքստը։ Եթե նրանք չհրապարակեին՝ Թուրքիայում տեղյակ չէին այդպիսի նամակի գոյության մասին։ Նամակի բովանդակությունից և տեղ գտած ձևակերպումներից կարելի է ասել, որ այն դիվանագիտական էթիկայի կանոնները խախտող նամակ է։

Համենայնդեպս, նախագահի նամակ չէ նախագահին։ Եթե իր բանակի ընկերոջը կամ համակուրսեցուն գրեր՝ ոչինչ։ Հիմա Էրդողանին քննադատում են, որ չի պատասխանում, քանի որ Թրամփն այդ նամակով ոչ միայն իր, այլև Թուրքիայի Հանրապետության ազգային արժանապատվությունն է վիրավորում։ Իսկ Թուրքիայի ազգային արժանապատվությունն, իհարկե, Էրդողանից անհամեմատ թանկ է»։

120-ժամյա զինադադար է հայտարարվել

Անկարայում Էրդողանի և ամերիկյան պատվիրակության անդամների հանդիպումը տևել է 1 ժամ 40 րոպե։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ Սիրիայի հյուսիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմի կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

«YPG-ն այդ գոտուց իր ուժերը դուրս բերելու երաշխիք է տվել մեզ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

Նշվում է նաև, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի դեմ, իսկ արդեն սահմանված պատժամիջոցները կչեղարկվեն, երբ ռազմական օպերացիայի գոտում կապահովվի մշտական հրադադար։

Նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում Էրդողանին հասցեագրված շնորհակալական գրառում է արել՝ նշելով, որ փրկվելու են միլիոնավոր կյանքեր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր հոդվածում:

դիտվել է 385 անգամ
Ցմահ ազատազրկվածը կարող է ներման խնդրագիր գրե... ՆիկոլՓաշինյանի ելույթը «Հայաստան, նոր իրականո... Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկն... Էմիլիա Քլարկը հիշել է «Գահերի խաղ»-ում մերկ տ... «Ալավերդցի Վահագը» կմնա կալանքի տակ. դատարանը... Արթուր Վանեցյանը պատրաստ է հեռանալ, եթե գործկ... Նիկոլ Փաշինյանին հարց տվող ադրբեջանցի «բլոգեր... 5-ամյա աղջիկը ընկել է ատամի խոզանակը բերանում... Արքայազն Էնդրյուն Էփշթեյնի հետ կապված սկանդալ... Ոստիկանության շենքերի մուտքերը, նաև հարցաքննո... Հրապարակվել է Դավիթ Բեկի փողոցում BMW-ի մասնա... Աբովյան-Պուշկին խաչմերուկում բռնկված հրդեհից ... Պարզվել են Սևան-Մարտունի ճանապարհին տեղի ունե... Երևանյան լճի կամրջի վրա բախվել են «Nissan Mar... Գործադիրը մոտ 10 մլն դրամ հատկացրեց ԱԳՆ-ին՝ ս... Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը խորհրդարանին... Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն ... Կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՆՅՈՒՊԼԱՍ... Նորաշեն թաղամասում` «սերվիսի խաչմերուկում», մ... Գործադիրը հաստատեց Սևանա լճում ձկան և խեցգետն... Որքան է զրպարտության և վիրավորանքի հայցերի քա... Վարչապետի աշխատակազմին պատկանող երեք ավտոմեքե... Բակո Սահակյանը ձմեռային զորակոչի անցկացնելու ... Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ... Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում մեկնարկել է ... Հրդեհ «ԴՈԼՄԱՄԱ» ռեստորանի տանիքում (Տեսանյութ... Արմեն Մելիքբեկյան․ Հենրիխ Մխիթարյանին ավագի թ... Զոդի կամրջի վրա «ԳԱԶԵԼ»-ի հրդեհը շարժիչի տեղա... Ինչպես է իրեն զգում ՄԻԱՎ-ով վարակված փոքր աղջ... Մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանում Քիմ Քար... «Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը». Արփ... Նիկոլ Փաշինյանն այցելել է Միլանի կաթոլիկ տաճա... Նոր հեռուստասերիալ Աշոտ Տեր-Մաթևոսյանի, Սոֆյա... Տուսկը գլխավորել է Եվրոպական ժողովրդական կուս... ՀՀ քաղաքացիներն ազատվում են Ղազախստանի տարածք... Կառավարության դիմաց լարված է․ Կոնդի, Եկմալյան... Պավել Վոլյայի կատակներից հետո Playboy-ի մոդել... Թբիլիսիում դատարանը մեղավոր է համարել ակտիվիս... Ջո Բայդենը կոչ է արել ապաքրեականացնել մարիխու... «Զորաց քարերի» մոտ մեքենան շրջվել է. կան զոհե... «Մանկական Եվրատեսիլ»-ի Ռուսաստանի ներկայացուց... Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել ե... Գնիշիկում մեկնարկել է բնապահպանական ծրագրի հե... Ապուրները կարող են օգտակար լինել մահացու հիվա... Իտալիա այցի շրջանակում Միլանում հանդիպում եմ ... Թոշակառուի թաղման նպաստի գումարը 50 հազար դրա... Հունվարի 1-ից մաքսատուրքերի փոփոխությունն ինչ... Խոշոր հրդեհ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյո... Նեթանյահուն Գանցին առաջարկել է վերսկսել բանակ... Լևանդովսկի. Տարիքը չի խանգարում ինձ Նիհարել առանց սպորտի․ 4 խորհուրդ, որոնք ձեզ կ... Ամերիկյան կազմակերպություն. Լիբանանում ապաստա... Տունը, որտեղ ծնվել է Հիտլերը, ոստիկանական բաժ... Թուրքիայում լրտեսության կասկածանքով կալանավոր... Արմավիրի մարզում հրդեհվել է տան տանիքը Ամերիկացի միջատաբանը Մարսի վրա միջատներ է նկա... Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը գումարել է... Հրդեհ՝ Վանաձորի «Ավտոգեն-Մ» ՍՊԸ-ի պահեստում Նիգերիայում բանտարկյալը 1 մլն դոլարի միջազգայ... Թուրք մոդելյորին 5 տարվա պատիժ է սպառնում երկ... 196 երկիր այցելած զբոսաշրջիկը պատմել է հաջող ... Հրազդանից 3-ամյա Ալեքսը ոչ մի ձայն չի լսում. ... Xiaomi-ի հաջորդ սմարթֆոնը կունենա 100 վատտ լի... Ավստրալիայում ծառայողական շներին օգտագործում ... Մեծ Բրիտանիայի բնակիչը վիճակախաղով 135,8 մլն ... ՀԿԵ-ի ռուս մեքենավարները հայերից 3 անգամ ավել... Նախկին մարզպետը ակտիվորեն զբաղված է ՀՀԿ-ի շար... «Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը»... Ինչո՞ւ է ակտիվացել Սերժ Սարգսյանը․ Նրա թիմում... Նոյեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատ... «Սանիթեքը» կարո՞ղ է դիմել արբիտրաժ. Փաշինյանը... Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված ա... Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա տղա... Թուրքիայում 12000 տարեկան լիճ են չորացրել՝ հռ... Սուրիկ Խաչատրյանի ոդիսականը․ նախկին մարզպետի ... Հունվարի 1-ից որոշ ապրանքներ թանկանալու են. Ո... Իշխանության և ԼՀԿ-ի միջև անջրպետը խորանում է.... Ամուլսարի «խմորը» շատ ջուր է վերցնելու. «Փաստ... 24 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն և Շենգա... Կլիմայի փոփոխությունը համաշխարհային տնտեսությ... Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Միլանի «Լա Ս... Մենք ուրախ կլինենք տեսնել Հայաստանում Քիմ Քար... Թուրքիայում հարցաքննել են ԱՄՆ հյուպատոսության... Եզակի իմպլանտատը կարող է փոխարինել ծնկի վնասվ... Գեղեցիկ կեցվածք, ոճային հանդերձանք․ Յանա Դանի... «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Ջեկո... Որեւէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող. Սուր... «Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկար... Բացահայտվել է օնկոլոգիական հիվանդությամբ տառա... Մալթայի ոստիկանությունը լրագրող Դաֆնե Կարուան... Մոուրինյոն առաջին տրանսֆերային պահանջն է ներկ... Սիրիա Թուրքիայի ներխուժումը ԻՊ-ին թույլ տվեց ... Հմայիչ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը Բեռլինից... Թուրքիան չպետք է պատերազմից փախչող մարդկանց օ... Ձեռքերին նկատելի են երակները. Ջոլիի արտաքինը ... Մոուրինյոն առաջին տրանսֆերային պահանջն է ներկ... Մենք վախենում ենք կորցնել մեր ինքնությունը, մ... Դմիտրի Մեդվեդեւը եւ Մեհրիբան Ալիեւան կհանդիպե... Մենք կարևորում ենք երեխայի լսված լինելու իրավ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan