Սիմոն Մարտիրոսյան․ Աշխարհի առաջնությունում գերխնդիր և ապացուցելու բան ունեի
Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունից դեռ մեկ ամիս էլ չի անցել, բայց ծանրամարտի Հայաստանի հավաքականի առաջատար, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նորից դուրս կգա մրցահարթակ: Նա կմասնակցի Բուխարեստում մեկնարկած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը:
Հիշեցնենք, որ Թաիլանդում սեպտեմբերի 18-27-ը կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատարը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 109 կգ քաշայինների երկամարտում հավաքելով 429 կգ, պոկում վարժությունում էլ 199 կգ-ով սահմանեց աշխարհի ռեկորդ։
Օլիմպիական փոխչեմպիոնը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է աշխարհի երկրորդ չեմպիոնության, ծանրամարտի, հաղթանակների, մոտիվացիայի, Արցախ այցելության եւ Օլիմպիական խաղերի մասին:
- Մեկ ամիս էլ չի անցել աշխարհի առաջնությունից, որտեղ կրկնեցիր 2018 թվականի արդյունքդ: Ի՞նչ տպավորություններ են մնացել ԱԱ-ից:
- Լավ տպավորությունները մնացել են: Չեմպիոն դառնալու զգացողություններս չէին տարբերվում նախորդից, այդքան մեծ տարբերություն չկար: Այս առաջնությունում գերխնդիր եւ ապացուցելու բան ունեի, որն արվեց իմ կողմից: Ինձ համար այս հաղթանակը կարեւորվեց նրանով, որ այն նվիրեցի իմ ընկերոջս՝ Աղասի Աղասյանի վառ հիշատակին:
- Չեմպիոնությունից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ին տված մեկնաբանությունում նշեց, որ Թաիլանդում բարձրացրած կիլոգրամներդ բավարար չեն լինի Օլիմպիական խաղերում հաղթելու համար:
- Թաիլանդում նախորդ աշխարհի առաջնության համեմատ ավելի քիչ կիլոգրամներ բարձրացրեցի: Փաշիկ Ալավերդյանը ճիշտ է մեկնաբանում, քանի որ Օլիմպիական խաղերում ավելի բարդ պայքար է գնում, բոլորն էլ ավելի լավ են պատրաստվում. այնպես չէ, որ մենք վատ ենք պատրաստվելու: Վստահ ավելի բարձր կիլոգրամների պայքար է գնալու: Նոր կիլոգրամներ պետք է ցույց տամ, որ հաղթեմ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում :