Եգիպտոսում 30 հինավուրց փայտե դագաղներ հանրայի ցուցադրության են դրվել
Եգիպտոսում հանրայի ցուցադրության են դրել 30 հինավուրց փայտե դագաղներ, որոնք Լուքսորի Արքաների հովտում լավ պահպանվել են հազարամյակների ընթացքում, հայտնում է AFP-ը։
Հնությունների նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր գտածոների մասին, որոնք հայտնաբերվել էին Նեղոս գետի արևմտյան ափին գտնվող «Ասասիֆ» գերեզմանոցում։
Տղամարդկանց, կանաց և երեխաների 30 շքեղ զարդարված դագաղները հավանաբար պատկանում են առաջին հոգևորականների ընտանիքի անդամներին։
Սարկոֆագները թվագրվում են մոտ 3000 տարի առաջ, մ․թ․ա․ 10-րդ դարում հիմնված 22-րդ դինաստիայի ժամանակաշրջանով։
Չնայած տարիքին՝ օձերի, թռչունների, լոտոսի ծաղիկների և հիերոգլիֆների սև, կանաչ, կարմիր, դեղին պատկերները, որոնք ծածկում են դագաղները, դեռևս լավ երևում են։