Երբ կսկսի գործել Գյումրիի նոր ավտոմաքսատունը․ պարզաբանում է ՊԵԿ նախագահի տեղակալը
Գյումրիում դեռ ընթացքի մեջ է նոր ավտոմաքսատան շինարարությունը։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը:
«Ավտոմաքսատան բացման ուշացումը կախված էր մի շարք գործոններից եւ եղանակային եւ նախագծի փոփոխման հետ կապված: Աշխատանքներն ընթանում են աննկարագրելի թափով եւ մոտ ապագայում ավտոմաքսատունը բացվելու է»,-ասաց նա` նշելով, որ ավտոմաքսատունը կբացվի այս տարի, սակայն խուսափեց կոնկրետ ժամկետ նշել:
Ավտոմաքսատան գործառույթը նրա խոսքով, մեծամասմբ արդեն տեղափոխվել է Գյումրի: Գյումրիի Հյուսիսային մաքսատանըհամար արդեն 30 հոգի աշխատանքի է անցել: Շուշան Ներսիսյանը նշեց, որ Երեւանից 2 աշխատող է տեղափոխվել Գյումրի, որպես փորձառու աշխատողներ նրանց հետ աշխատելու համար:
«Երբ որ մաքսատունը բացվի, ունենալու ենք 50-55 աշխատակից, Գյումրիից մի քանի հոգի են ավելանալու, մնացածը Երեւանից են գալու էստեղ աշխատելու»,-ասաց նա:
Ներսիսիյանի խոսքով` մասամբ աշխատող մքասատունը եթե մինչ այս օրական 30-40 ավտոմեքենա էր մաքսազերծում, ապա երեկ մաքսազերծել է 180 ավտոմեքենա:
«Հավելյալ հոսք ենք ապահովել Գյումրի, այսինքն սահմանը վարելով հատած յուրաքանչյուր մեքենա մաքսազերծվելու է Գյումրիում, նախատեսում ենք 300-400 մեքենա մաքսազերծել Գյումրիում եւ ասեմ, որ շաբաթը 7 օր մաքսատունը աշխատելու է»,-ասաց նա:
ՊԵԿ տեղեկալը հավելեց, որ Գյումրիի աշխատակիցներն ընտրվել են գիտելիքների հիման վրա եւ լավագույններն են ընտրվել: