Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետեւանքով 11 մարդ է զոհվել
Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման հետեւանքով ժամանակավոր կացարաններ են հեղեղվել: Զոհերի թիվը հասել է 11-ի, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ պատճառը կարող էր լինել անձրեւաջուրը: «Ամենայն հավանականությամբ, անձրեւաջուրը լցվել է ամբարտակներից մեկում եւ շղթայաբար տարածվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Վերջինիս խոսքով՝ հանքում 3 ամբարտակ է եղել:
Բացի այդ, նա հավելել է, որ հանքի աշխատողներն ապրել են ոչ թե հանրակացարաններում, այլ ժամանակավոր կացարաններում:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 02:00-ին Շչետինինո գյուղում: