Կամբոջայի ջունգլիներում հնագույն առեղծվածային քաղաք է հայտնաբերվել
Կամբոջայի ջունգլիների խորքում հնագետները հայտնաբերել են հնագույն լքված Մախենդրապարվատ քաղաքը, հաղորդում է Fox News-ը:
Կամբոջայի հյուսիսում՝ Պնոմ Կուլեն լեռան մոտակայքում, այդ քաղաքի հստակ տեղը պարզելու համար գիտնականները կիրառել են լազերային տեխնոլոգիա:
«Չնայած կային նշաններ, որ լեռը թաքցնում է կհմերների մայրաքաղաքի հետքերը՝ հնագետներն ունեցել են դժվարություններ դրա որոնման ժամանակ: Լեռը ծածկված է խիտ բուսականությամբ, իսկ 1990-ականներին այն «կարմիր կհմերների» բնակավայրն էր, իսկ ականներն ու չպայթեցված ռազմամթերքը շարունակում են վտանգ ներկայացնել լեռներում բնակվող եւ աշխատող մարդկանց համար»,-նշվում է հնագետների հաղորդագրության մեջ:
Այնուամենայնիվ, գիտնականներին հաջողվել է հայտնաբերել քաղաքը լազերային տեխնոլոգիաների եւ վերգետնյա հետազոտությունների շնորհիվ: