Երևան, 20.Նոյեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ... Նախարարի եւ բողոքող երիտասարդների հանդիպումն ... «Սեր է ծնվել». Արմինկայի եւ Սարոյի նոր համագո... Արմեն Սարգսյանը ՀՀ-ի հետ համագործակցության հե... Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր ... Իմ ելույթը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասո... 2020 թվականին Հայաստանում 2 դրամաշնորհային նա... Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 1... Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը... Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանութ... «Ինչը կարող է ավելի հիանալի լինել». Անաստասիա... ԱՊՀ ԱԽ քարտուղարները կքննարկեն ներքին գործերի... «Global IT Award» միջազգային մրցանակաբաշխությ... Լոռիի դատախազությունը նախաձեռնություն է հանդե... «Մանկական Եվրատեսիլ 2019». Հայաստանի ներկայաց... Բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցո... Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ քննիչ հանձ... Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և... Ցուցադրական պարապմունքներ եւ կրակային պատրաստ... Արմեն Սարգսյանի ելույթը Կատարում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է երկրում ա... Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարի, ... Ռոման Բերեզովսկին՝ «Սոչիի» գլխավոր մարզիչի պա... Տղամարդը հիվանդացել է նոր բմբուլե վերմակի պատ... ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոն... Բոլիվիայի իշխանությունները մի շարք նախկին նախ... «Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը... Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-... Վովա Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել... Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել ՀՀ է ներկրվել ավելի էժան կարտոֆիլ, իսկ լոլիկի... Փոխվարչապետը առաջարկում է ՍԴ դատավորներին ևս ... Ջրի գինը չի բարձրանա. գազի գինն էլ մինչեւ ապր... Կիանու Ռիվզը գաղտնի նշանվել է Նեթանյահուն եւ Գանցը չեն կարողացել պայմանավոր... Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեց... Հայաստանն «ահաբեկչության գլոբալ ինդեքսում» զբ... «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրի... Հայաստանը չի կարող նպաստավոր լինել ընկերությո... Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագա... Հանդիպումը, ցավոք, վերածվեց երկու կուսակցությ... Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը պահանջու... Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են Հ... Նոր նախագիծ. Արդարադատության նախարարը եւ ՔԿԾ ... Անվճար SMS-ների միջոցով հնարավոր կլինի ծանուց... ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավուքների հարց... Գենետիկ մոդիֆիկացված երեխաներ. կողմ և դեմ Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմությ... ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պետք... Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օ... Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. ... Հարի Քեյնը՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի լավ... Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիր... Բոլիվիայի ԱԳՆ-ն թույլ է տվել Մորալեսի աղջկան ... Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը նիհարում ծննդաբե... Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետա... ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ... Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Իտալ... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունք... Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղա... Իբրահիմովիչը սպասում է «Նապոլիի» և «Միլանի» ա... Դասադուլ անող ուսանողները քայլերթ են անցկացրե... Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայ... Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա ... Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է ա... Երևանում 20-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mer... Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապ... Բժիշկը ստիպված էր հրաժարվել դոնորական թոքերից... Արցախը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ց... Իսրայելի բանակը հայտարարել է, որ Սիրիայում գր... ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատրյ... Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մո... Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ... Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Երեւանի կենդանա... Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա Հա... Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնությա... Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցա... Եգիպտոսում բացվել է բուրգերի վերակացուի դամբա... ԱԺ ճեպազրույցներ (Տեսանյութ. Ուղիղ) «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը Կալիֆոռնիայում հրդեհի ժամանակ հսկայական զմրու... Հայաստանն ապահովել է կայուն աճ և դրական բարեփ... Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դ... Հասարակական զուգարանների հարցը շարունակում է ... Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն... Լոռիում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվել է ... Արդարադատության նախարարությունում վերջին մեկ ... Կառավարությունը այժմ էլ որոշել է զբաղվել ֆիզի... Արայիկ Հարությունյանն նեղ շրջապատում ասել է՝ ... ՊԵԿ-ը 12 մլն դրամի պայմանագիր է կնքել Միքայել... Ճոյտի նոր ֆիլմում հայ և ադրբեջանցի չոբանները ... Պատգամավորական մասսայական գործուղումների պատճ... Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ. «... Արտառոց նշանակում ՊՆ-ում. «Ժողովուրդ» «Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կ...

Այլևս չեմ կարող հանդուրժել կոռումպացվածության հասնող թայֆայականությունը. Սարհատ Պետրոսյանը ազատման դիմում է գրել

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։ Ազատման պատճառների մասին Պետրոսյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի' ընկերներ, ծանոթնե'ր ու անծանոթնե'ր։ Ուզում եմ տեղեկացնել, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը։ Հուսով եմ, որ արդեն հանրային այս հայտարարությունից հետո կառավարության առաջիկա նիստում կբավարարվի խնդրանքս։

Գտնում եմ, որ հետհեղափոխական Հայաստանում կարևոր է, որ յուրաքանչյուր պաշտոնյա իր հրաժարականի պատճառները ներկայացնի հանրությանը, իհարկե, եթե դրանք հրապարակման ենթակա են: Ինչպես նաև հավատացած եմ, որ կառավարման որոշակի մակարդակներում կոնկրետ ոլորտի և հարակից ոլորտների զարգացման վերաբերյալ պետք է համընդհանուր տեսլական լինի, որը տվյալ դեպքում, փաստորեն, առկա չէ, ուստի նաև այդ պատճառով եմ իմ պաշտոնավարումը համարում աննպատակահարմար։

Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունն և դրանց լուծման իմ տեսլականի մրցունակությունն ու երկարաժամկետ կտրվածքով տնտեսական արդյունքը։ Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը, քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք՝ հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների։ «Քաղաքաշինության բնագավառ» ասելով խնդրում եմ հասկանալ այն բառիս ամենալայն իմաստով՝ տարածական պլանավորումից մինչև կադաստր ու շինարարական թույլտվությունների համակարգ, հողային քաղաքականությունից մինչև պատմական միջավայրերում խոշոր միջամտությունները, զբոսաշրջային ենթակառուցվածքները։

Ինչպես մինչև նշանակումս, այնպես էլ որպես պետական պաշտոնյա, փորձել եմ նույն սկզբունքայնությամբ մատնանշել բնագավառում առկա խնդիրները։ Սակայն այս պահին կարող եմ ասել, որ դրանք ունեցել են միայն դրվագային ազդեցություն։ Եվ ես որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ՝ հանրային դաշտում, իսկ ավելի ուշ՝ որպես փորձագետ։ Կարծում եմ, որ ապագայում առիթ կլինի այս ամենին անդրադառնալու առանձին-առանձին՝ պահպանելով ծառայողական ու գաղտնիք պարունակող մյուս տեղեկությունները չհրապարակելու օրենսդրական պահանջը և էթիկայի նորմերը։

Այնուամենայնիվ, նախորդ ավելի քան մեկ տարվա աշխատանքը որպես Կադաստրի կոմիտեի ղեկավար ինձ համար պատվաբեր, ուսուցողական, հետաքրքիր, ինչպես նաև պատասխանատու շրջան էր, ուստի ցանկանում եմ.

Շնորհակալություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և հաստատել իմ սատարումը նրա բերած փոփոխություններին, չնայած տարբեր դրվագներում ունեցել եմ և ունեմ ներքին անհամաձայնություններ։ Այն անհավատալի փոփոխությունը, որը նա բերեց մեր իրականություն, փոխեց մեր ողջ մտածողությունն ու ապացուցեց, որ նախորդիվ համընդհանուր ներդրված քաղաքացիական ջանքերն իզուր չէին։ Հուսով եմ, որ արդարացրել եմ վարչապետի սպասելիքներն, ու չեն եղել մեծ դժգոհություններ իմ աշխատանքից։

Շնորհակալություն հայտնել կառավարության ու վարչապետի աշխատակազմի բոլոր այն գործընկերներիս, որոնց հետ ունեցել եմ արդյունավետ համագործակցություն և ջերմ հարաբերություններ։

#ՆորԿադաստր-ի բարեփոխումների գործում ինձ միացած ազնիվ, նվիրված ու արհեստավարժ գործընկերներիս, որոնք ինձ ուժ ու հույս տվեցին, որ այս դիմումն ավելի վաղ չներկայացնեմ. որոնք սեփական փորձով ապացուցեցին, որ անձնական բարեկեցության ու ընտանիքի հետ անցկացնելիք ժամանակի հաշվին իրենց նպաստն են բերում նոր իրողությունների պայմաններում երկրում բարենպաստ փոփոխությունների համընդհանուր գործին։ Հիմնականում նրանց շնորհիվ հնարավոր դարձավ այս կարճ ժամանակաշրջանում արձանագրել այն արդյունքները, որոնցով կարող եմ հպարտանալ միայն։

Կադաստրի կոմիտեի այն բոլոր աշխատակիցներին, որոնք իրենց փորձով ու նվիրումով սատարեցին իմ նախաձեռնություններին, որոնք օգնեցին հղկել իմ հավակնոտ բարեփոխումները, որոնք, հույս ունեմ, որ ինչ-որ կերպ կապահովեն այդ ամենի շարունակականությունն ու թույլ չեն տա նախկին կոռումպացված ու անտարբեր համակարգի վերադարձը։

Բոլոր այն անձանց, որոնք իրենց խորհուրդներով, քաջալերանքով, քննադատությամբ (երբեմն՝ պատերի տակ արած բամբասանքով) օգնեցին մեզ աշխատել, չսխալվել և ուղղել սխալները. հավատացե'ք, դրանք բոլորն ունեցել են իրենց ազդեցությունն ու ներգործությունը մեր ամենօրյա աշխատանքում։

Հույս ունեմ, որ ընտանիքիս հետ հանգստանալուց հետո, իմ մասնագիտական փորձով, միգուցե նաև հանրային փորձագիտական դիրքերից կկարողանամ իմ ներդրումն ունենալ ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Դրանով փորձելու եմ ամեն կերպ թույլ չտալ նոր սխալներ, ինչպես նաև ուղղել արդեն թույլ տրված ուղղելի սխալները։ Հավատացած եմ, որ հեղափոխության երկարաժամկետ հաջողությունն ու բարեփոխումների իրական ինստիտուցիոնալացումը նույնքան կարևոր են, ինչքան հենց բուն հեղափոխությունը, ու դրանում բոլորս պետք է ունենանք մեր մասնաբաժինը՝ անկախ մեր կարգավիճակից։

Իմ այս հրաժարականի հայտարարությունը ներկայացնում է ողջ եղելությունը և ունի միայն մասնագիտական պատճառներ՝ պայմանավորված տարվող ոլորտային քաղաքականությամբ։ Եվ թող ոչ ոք չփորձի ինչ-ինչ քաղաքական նկատառումներով օգտագործել այն և այս ամենի մեջ չփնտրի ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված ինչ-ինչ պատճառներ. մենք բազմիցս ենք ապացուցել, որ ի տարբերություն շատերի, հեռու ենք շահադիտական նեղ ընտանեկան կլանային հարաբերություններից, և յուրաքանչյուրս միշտ անկաշկանդ հայտնել է իր անձնական դիրքորոշումը՝ հիմնված իր քաղաքական տեսլականի վրա: Ես շարունակում եմ 2018-ի փոփոխությունները համարել հայ ժողովրդի արդի շրջանի կարևորագույն ձեռքբերումներից, որոնք պետք է պահպանել, զարգացնել ու տարածել՝ անհայրենիք բախտախնդիրներին թույլ չտալով վարկաբեկել այն կամ օգտագործել անձնական բարեկեցության համար։

Մեկ անգամ ևս շնորհակալություն բոլորին։

Սիրով՝

Սարհատ»,–գրել է նա։

դիտվել է 602 անգամ
Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ... Նախարարի եւ բողոքող երիտասարդների հանդիպումն ... «Սեր է ծնվել». Արմինկայի եւ Սարոյի նոր համագո... Արմեն Սարգսյանը ՀՀ-ի հետ համագործակցության հե... Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր ... Իմ ելույթը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասո... 2020 թվականին Հայաստանում 2 դրամաշնորհային նա... Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 1... Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը... Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանութ... «Ինչը կարող է ավելի հիանալի լինել». Անաստասիա... ԱՊՀ ԱԽ քարտուղարները կքննարկեն ներքին գործերի... «Global IT Award» միջազգային մրցանակաբաշխությ... Լոռիի դատախազությունը նախաձեռնություն է հանդե... «Մանկական Եվրատեսիլ 2019». Հայաստանի ներկայաց... Բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցո... Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ քննիչ հանձ... Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և... Ցուցադրական պարապմունքներ եւ կրակային պատրաստ... Արմեն Սարգսյանի ելույթը Կատարում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է երկրում ա... Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարի, ... Ռոման Բերեզովսկին՝ «Սոչիի» գլխավոր մարզիչի պա... Տղամարդը հիվանդացել է նոր բմբուլե վերմակի պատ... ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոն... Բոլիվիայի իշխանությունները մի շարք նախկին նախ... «Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը... Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-... Վովա Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել... Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել ՀՀ է ներկրվել ավելի էժան կարտոֆիլ, իսկ լոլիկի... Փոխվարչապետը առաջարկում է ՍԴ դատավորներին ևս ... Ջրի գինը չի բարձրանա. գազի գինն էլ մինչեւ ապր... Կիանու Ռիվզը գաղտնի նշանվել է Նեթանյահուն եւ Գանցը չեն կարողացել պայմանավոր... Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեց... Հայաստանն «ահաբեկչության գլոբալ ինդեքսում» զբ... «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրի... Հայաստանը չի կարող նպաստավոր լինել ընկերությո... Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագա... Հանդիպումը, ցավոք, վերածվեց երկու կուսակցությ... Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը պահանջու... Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են Հ... Նոր նախագիծ. Արդարադատության նախարարը եւ ՔԿԾ ... Անվճար SMS-ների միջոցով հնարավոր կլինի ծանուց... ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավուքների հարց... Գենետիկ մոդիֆիկացված երեխաներ. կողմ և դեմ Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմությ... ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պետք... Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օ... Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. ... Հարի Քեյնը՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի լավ... Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիր... Բոլիվիայի ԱԳՆ-ն թույլ է տվել Մորալեսի աղջկան ... Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը նիհարում ծննդաբե... Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետա... ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ... Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Իտալ... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունք... Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղա... Իբրահիմովիչը սպասում է «Նապոլիի» և «Միլանի» ա... Դասադուլ անող ուսանողները քայլերթ են անցկացրե... Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայ... Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա ... Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է ա... Երևանում 20-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mer... Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապ... Բժիշկը ստիպված էր հրաժարվել դոնորական թոքերից... Արցախը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ց... Իսրայելի բանակը հայտարարել է, որ Սիրիայում գր... ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատրյ... Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մո... Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ... Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Երեւանի կենդանա... Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա Հա... Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնությա... Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցա... Եգիպտոսում բացվել է բուրգերի վերակացուի դամբա... ԱԺ ճեպազրույցներ (Տեսանյութ. Ուղիղ) «Մանչեսթեր Սիթիի» ռեկորդային շահույթը Կալիֆոռնիայում հրդեհի ժամանակ հսկայական զմրու... Հայաստանն ապահովել է կայուն աճ և դրական բարեփ... Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դ... Հասարակական զուգարանների հարցը շարունակում է ... Նոր Հաճնում շմոլ գազից մահացած ընտանիքի հայրն... Լոռիում ավտոմեքենան մի քանի պտույտ գլորվել է ... Արդարադատության նախարարությունում վերջին մեկ ... Կառավարությունը այժմ էլ որոշել է զբաղվել ֆիզի... Արայիկ Հարությունյանն նեղ շրջապատում ասել է՝ ... ՊԵԿ-ը 12 մլն դրամի պայմանագիր է կնքել Միքայել... Ճոյտի նոր ֆիլմում հայ և ադրբեջանցի չոբանները ... Պատգամավորական մասսայական գործուղումների պատճ... Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ. «... Արտառոց նշանակում ՊՆ-ում. «Ժողովուրդ» «Վերնատունը» համաժողով կանի Արցախում. Նրանք կ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan