Տիգրանը զգացել է. Արմեն Հակոբյանը պատմել է իր ընկերոջ՝ ծառայության ժամանակ զոհված Տիգրան Առաքելյանի մասին
Հոկտեմբերի 15 լույս16-ի գիշերը Ազատության պողոտայում հանցագործներին վնասազերծելիս ծեծի ենթարկված ոստիկան Արմեն Հակոբյանը քիչ առաջ դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:
Ոստիկանն արդեն իրեն լավ է զգում։
Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասել է, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց:
Նկարում Արմեն Հակոբյանն է՝ բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանի հետ։