MMA. Վարդան Ասատրյանը 200 հազար դոլար է տանուլ տվել կազինոյում
Խառը մենամարտերի (MMA) ռուսաստանցի մարտիկ Վարդան Ասատրյանը կազինոյում տանուլ է տվել 200 հազար դոլար, հաղորդում է Sport24.ru-ն։
Fight Nights Global-ի նախագահ Կամիլ Գաջիեւը նշել է, որ լսել է կազինոյում տեղի ունեցածի մասին։
«Լսել եմ այդ մասին, բայց Վարդանի հետ դեռ չեմ խոսել։ Ասատրյանից սպասելի է։ Չեմ հասկանում, թե այդքան գումար ունենալով՝ նա ինչու է հանդես գալիս MMA-ում»,- ասել է Գաջիեւը։
Հոկտեմբերի 19-ին Սոչիում Վարդան Ասատրյանը Fight Nights Global 95 մրցաշարում կմենամարտի բրազիլացի Ռայմիսոն Բրունոյի հետ։