Փաշինյանը ներկա է եղել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոլտեմբերի 17-ին, ներկա է եղել արցախյան թեման արծարծող «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային: Այս մասին տեղեկանում ենք կառավարության տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունից։
Դրամայի ժանրում նկարահանված ֆիլմը նվիրված է Արցախյան պատերազմին, գործողությունները ծավալվում են 2016 թվականին: Ռեժիսորը Ջիվան Ավետիսյանն է, նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Արցախում և Լիտվայում: Համաարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բուլղարիան, Չեխիան և Իտալիան: Դերասանական կազմը ներկայացնում են ինչպես միջազգային ճանաչում ունեցող, այնպես էլ Հայաստանում հայտնի հայ դերասաններ:
Երևանյան ցուցադրությունից հետո «Դրախտի դարպասը» ցուցադրվելու է նաև Արցախում: