Պոլիտեխնիկը տեխնոլոգիական իր բարձրունքին. (Լուսանկարներ)
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը իր մասնակցությամբ պատվեց և իր առանձնահատուկ ելույթը ունեցավ Պոլիտեխնիկում տեղի ունեցած «Անօդաչու թռչող սարքերի, Digital UAV 2019» միջազգային ֆորումում։
Ֆորումը առաջին անգամ է անցկացվում Երևանում և կազմակերպվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «ԱՅԲ» դպրոցի բազայի վրա` Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի աջակցությամբ: