Ուլյանովսկում պատգամավորները քիչ մնաց կռվեին՝ փորձելով պարզել, թե ով է իրենցից ավելի հետերոսեքսուալ
Օրենսդիր ժողովի պատգամավոր Անդրեյ Սեդովի եւ ՌԴԿԿ խմբակցությունից նրա գործընկեր Այրաթ Գիբատդինովի միջեւ վեճ բռնկվեց Ուլյանովսկի մարզի Բնակկոմունալ տնտեսության կոմիտեի նիստում, տեղեկացրել է «Զվեզդա» հեռուստաալիքը»։
«Դուք դիմում եք, ինձ՝ կոմիտեի նախագահիս, «սիրելիս» բառով։ Ես ձեզ համար «սիրելիս» չեմ։ Եվ ընդհանրապես, ի տարբերություն ձեզ, ես ոչ ավանդական կողմնորոշման ներկայացուցիչ չեմ»,- ասել է Սեդովը։
Նախագահի խոսքերը հունից հանել են Գիբատդինովին, եւ նա նետվել է նրա վրա՝ հարցեր պարզելու։
Ծեծկռտուքը կանխել են գործընկերները, որոնք ժամանակին բաժանել են պատգամավորներին։