ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուսի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։
Հայկական պատվիրակությունը կմասնակցի Բելառուսում ընթացող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի ու միջոցների «Որոնում-2019» զորավարժության ակտիվ փուլին: