ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետը հանդիպել է կին զինծառայողների հետ
ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն այցելել է 1-ին եւ 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ-ի լրատվության բաժնից։
Փորձագետների խմբի հետ իրականացված այցի շրջանակում հանդիպում է կազմակերպվել զորամասերից մեկի կին զինծառայողների հետ՝ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության եւ հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ նրանց իրազեկվածությանը, առկա խնդիրներին, ինչպես նաեւ դրանց լուծման վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներին ծանոթանալու նպատակով:
Զինված ուժերում կանանց ներգրավման եւ նրանց ինտեգրմանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվել նաեւ զորամասերի հրամանատարական եւ շարքային կազմի հետ: