Հոկտեմբերի 17-ին Երևանի Առաջին կլինիկական հիվանդանոցում արտահերթ բժշկական օգնության նոր բաժանմունք է բացվել
Հոկտեմբերի 17-ին Երևանի Առաջին կլինիկական հիվանդանոցում արտահերթ բժշկական օգնության նոր բաժանմունք է բացվել:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շեշտեց, որ փոփոխություններից հետո հիվանդանոցի աշխատանքը կկազմակերպվի ավելի բարձր մակարդակով, եւ սա թույլ կտա բեռնաթափլ վերակենդանացման բաժանմունքը:
Դրանից բացի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնը դարձել է կլինիկական:
Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հուշագիրը կդառնա արդեն իսկ առկա համագործակցության իրավաբանական ձեւակերպումը: Նրա խոսքով՝ համագործակցության ծրագիրը կֆինանսավորի Հայաստանի բժշկական համալսարանը, եւ հովանավորության անհրաժեշտություն չկա: