Կառավարությունը բյուջեից 444 մլն դրամ հատկացրեց ԿԳՄՍ նախարարությանը՝ շենքերի կապիտալ վերանորոգման համար
Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ի իր նիստում որոշում կայացրեց բյուջեից շուրջ 444 մլն դրամ հատկացնել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ շենքերի եւ շինությունների կապիտալ վերանորոգման համար:
Հարցը ներկայացրեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ գումարից 146,6 մլն դրամ հատկացվելու է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին. «Նույնը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, որին հատկացնում ենք 156,7 մլն դրամ: Եվս 94,2 մլն դրամ հատկացնում ենք Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝՝ շենքի շինարարական աշխատանքների համար: Այս փաթեթում է նաեւ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցին 23,9 մլն դրամ հատկացնելու կետը: 4,2 մլն դրամ հատկացվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որը ունի տարածք, սակայն վերանորոգված չլինելու պատճառով2016-ից տարբեր տարածքներ է վարձակալում: Եվ Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի բարեկարգման եւ արտաքին բարեկարգման աշխատանքներին ենք գումար հատկացնում»,-ասաց Արայիկ Հարությունյանը: