Ուկրաինայի նախագահի գրասենյակը շփոթել է Լիտվան և Լատվիան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի facebook-յան պաշտոնական էջում Լատվիան, որտեղ պաշտոնական այցով գտնվում է Ուկրաինայի նախագահը, Լիտվա է անվանել, հայտնում է 112.ua-ն:
Սխալը նկատել են համացանցի օգտատերերը:
Նշվում է, որ նախագահի գրասենյակն օպերատիվորեն ջնջել է առաջին հրապարակումը եւ կատարել երկրորդը, որի մեջ նույնպես սխալ է թույլ տվել, բայց արդեն չեն շփոթել Լատվիան եւ Լիտվան, այլ պակաս ակնհայտ սխալ են կատարել. «Լատվիական Հանրապետության» փոխարեն գրել են «Լատվիայի Հանրապետություն»: Իհարկե, հետո օպերատիվորեն ուղղել են:
Նշվում է, որ սխալով տեքստը էջում է մնացել մոտ կես ժամ, այնուհետեւ ուղղվել է: