Ամբողջ աշխարհում հարյուրավոր մարդիկ են կալանավորվել համացանցային մանկապիղծներին բռնելու գործողության արդյունքում
Հարյուրավոր մարդիկ են կալանավորվել համացանցային մանկապիղծներին բռնելու խոշոր միջազգային գործողության արդյունքում, որոնք հանցավոր գործողություններ են կատարել Հարավային Կորեայում հիմնադրված կայքի միջոցով, հայտնում է The Guardian-ը:
Կայքում իրենք՝ օգտատերերը տեղադրում էին երեխաներին անարգելու տեսանյութեր, որոնք հետագայում վաճառվում էին:
ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի եւ Հարավային Կորեայի իրավապահ մարմինները կատարված գործողությունը նկարագրել են որպես իր պրակտիկայում ամենախոշորը:
Կայքում տեղադրվել են մոտ 250 հազար տեսանյութեր, որոնք պարունակել են երեխաների նկատմամբ սեռական բռնության ակտեր: Հոլովակները վաճառվել են բիթքոինով:
Գործողության արդյունքում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում հաջողվել է փրկել նվազագույնը 23 անչափահաս զոհի: Հոլովակների պատանի զոհերից շատերի անձը մինչեւ հիմա հաստատված չէ:
Ներկայումս մեղադրանք է ներկայացվել 12 տարբեր երկրներից 337 մարդկանց: