«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող. Մանջուկիչն այն խաղացողը չէ, որը հիմա պետք է «Յունայթեդին»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Փոլ Ինսը կարծիք է հայտնել Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Մանջուկիչը ոչ մի դեպքում չպետք է տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»: Նա այն ֆուտբոլիստը չէ, որը հիմա պետք է ակումբին:
Իհարկե, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ աշխատանք պետք է կատարի, եթե ցանկանում է պայքարել գավաթների համար, սակայն ցանկացած տրանսֆեր պետք է կատարել մտածված»,- Ինսի խոսքը փոխանցում է The Mirror-ը:
Ավելի վաղ բրիտանական պարբերականները հաղորդում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ակումբի ղեկավարությունից պահանջել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել Մանջուկիչի տեղափոխությունը: