«Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը հասել է 77-ի
«Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժած շրջանների բնակիչները պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ, հայտնում է NHK-ն: Հեռարձակող կորպորացիայի տեղեկություններով՝ թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 77-ի:
Փրկարարները շարունակում են 10 անհետ կորածների որոնումները:
Տոկիոյից հյուսիս Տոտիգի պրեֆեկտուրայի բնակիչները մաքրության ծավալուն աշխատանքներ են սկսել: Տարեցների տներ են ուղղվել կամավորները՝ օգնելու մաքրել բնակելի տներից ցեխը:
Հորդ անձրեւների հետեւանքով փլվել են գետերի պաշտպանական նվազագույնը 90 հողաթմբեր, ինչը հանգեցրել է 33 հազարից ավելի տների ջրածածկման:
100 հազարից ավելի տուն դեռևս ջրամատակարարում չի ստանում, հազարավոր տներ՝ էներգամատակարարում: Մինչեւ հիմա հստակ չէ, թե վերականգնողական աշխատանքները որքան կտևեն: