Բրիտանական ոստիկանությունը պալատից ոսկե զուգարանակոնքի գողության կասկածանքով 3 մարդու է ձերբակալել
Բրիտանական ոստիկանությունը 3 մարդու է ձերբակալել, որոնք, ենթադրաբար, ոսկե զուգարանակոնք են գողացել պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ոսկե զուգարանակոնքը գողացել էին սեպտեմբերի կեսերին Օքսֆորդշիր կոմսության Բլենհեյմ պալատից: Այն պատրաստվել է 18 կարատանոց ոսկուց իտալացի նկարիչ-կոնցեպտուալիստ Մաուրիցիո Կատտելանի կողմից:
«Գործի քննության շրջանակում ձերբակալվել են 35-ամյա եւ 34-ամյա 2 տղամարդ եւ 36-ամյա մի կին, նրանք Օքսֆորդի բնակիչներ են: Նրանց մեղադրանք է առաջադրվել գողության նպատակով դավադրության մեջ»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Պարզ չէ՝ արդյոք հաջողվել է գտնել եւ վերադարձնել ոսկե զուգարանակոնքը: