Հիշեցում. Սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ Ոստիկանության ակադեմիայում
Գիշերը Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին՝ Ոստիկանության ակադեմիայում, Ծովակալ Իսակով 18 հասցեում:
Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում: Ո
ստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու և ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ։