Բայդենը կանխատեսում է Թրամփի վերընտրվելու դեպքում ՆԱՏՕ-ի կազմալուծում
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի կարծիքով՝ 2020 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում ՆԱՏՕ դաշինքը կդադարի գոյություն ունենալ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եթե նա (Թրամփը) վերընտրվի, ես ձեզ խոստանում եմ, որ ոչ մի ՆԱՏՕ չի լինի: ...Մենք իսկական խնդիրներ կունենանք»,- ասել է Բայդենը Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ:
Նա Թրամփին անվանել է «էքսցենտրիկ, խելագար նախագահ», որը, նրա կարծիքով, արտաքին քաղաքականությունից ոչինչ չի հասկանում եւ «գործում է սեփական վերընտրման համար ունեցած վախից»:
Ընդ որում՝ նախկին փոխնախագահը նշել է, որ Թրամփը ՆԱՏՕ-ին քննադատել է եւ միաժամանակ դրական արտահայտվել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի մասին:
Այս կապակցությամբ նա հանդես է եկել նախկինում ընդունված որոշումների պաշտպանությամբ՝ ԻՊ խմբավորման դեմ պայքարելու համար Սիրիա, Աֆղանստան եւ Իրաք զորքեր մտցնելու մասին: