Երևան, 25.Ապրիլ.2024, 00:00 |
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»

Դատախազը 9.6 տարվա ազատազրկում է պահանջել ընտանիքի 7 անդամներին կորցրած Արմեն Կախյանի համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 15–ին հրապարակվել է 2016թ. փետրվարին Լոռու մարզի Վահագնի գյուղում տեղի ունեցած` Նվեր Քոչինյանի աղմկահարույց սպանության գործով մեղադրական ճառը։

Մեղադրող դատախազը միջնորդել է սպանության, ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելու և սահմանն ապօրինի հատելու համար մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալ Արմեն Կախյանին և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 9 տարի 6 ամիս ժամկետով։


NEWS.am-ի հետ զրույցում Կախյանի պաշտպան, փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ պաշտպանական կողմը համաձայն չէ առաջարկվող պատժաչափի հետ։ Փաստաբանը դատարանից պահանջելու է վերաորակել Կախյանի արարքը, իսկ առաջադրված հոդվածների մի մասով նրան արդարացել, և նրա նկատմամբ համաչափ մեղմ պատիժ նշանակել։

Ինքը՝ Արմեն Կախյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Հիշեցնենք, որ սպանված Նվեր Քոչինյանը Արմեն Կախյանի մանկության ընկերն ու համագյուղացին է եղել։ Արմեն Կախյանն էլ հանրությանը հայտնի է իր ընտանիքի հետ կատարված ոսբերգական դեպքից։

Նրա ընտանիքի 7 անդամները, այդ թվում` Արմենի հայրն ու մանկահասակ երեխաները, սպանվել էին 2000-ին՝ վարձու մարդասպանի կողմից: Այս սպանությունը մինչ օրս բացահայտված չէ:

Համաձայն մեղադրական եզրակացության` Արմեն Կախյանն ապօրինի կերպով ձեռք բերած ատրճանակով 2016 թվականի փետրվարի 22-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում, ՌԴ-ում փայտանյութ վաճառելու շուրջ առաջացած տարաձայնությունների պատճառով, կենցաղային հողի վրա վիճաբանել է համագյուղացի Նվեր Քոչինյանի հետ, որի ժամանակ կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ 1 անգամ կրակել է գլխին և սպանել նրան: Բացի այդ` նրան է մեղսագրվում 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում չպարզված վայրով, առանց սահմանված փաստաթղթերի ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելը: Հիշեցնենք, որ Կախյանը հայտնաբերվել էր Վրաստանում այս տարվա հունիսի 25-ին, նրան ձերբակալել ու տեղափոխել էին Հայաստան:

Այս գործով հետաքրքրականը սպանության շարժառիթն է: NEWS.am–ի տեղեկություններով՝ Արմեն Կախյանը, մինչև սպանության դեպքը, զբաղվել է տարբեր բիզնեսներով, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունից տարբեր տեսակի ապրանքների՝ ՀՀ ներմուծմամբ և դրանց վաճառքով:

Արմեն Կախյանն ու Նվեր Քոչինյանը եղել են մանկության ընկերներ, մինչև 2011 թվականի հունվարն ունեցել են ընկերական հարաբերություններ: Մանկության ընկերների հարաբերությունները սրվել են ՌԴ-ում՝ մի հարցի շուրջ ծագած վիճաբանությունից: Մեր տեղեկություններով՝ դեռևս 2010 թվականի վերջին Նվեր Քոչինյանը Արմեն Կախյանի առաջարկով մի քանի համագյուղացիների հետ մեկնել է ՌԴ՝ Կախյանին պատկանող փայտի մշակման արտադրամասում գործունեություն իրականացնելու և փայտի վաճառքով զբաղվելու: Կախյանի և Քոչինյանի հարաբերությունները սրվել են փայտանյութի վաճառքին վերաբերող հարցի շուրջ վիճաբանելու արդյունքում: Ուշագրավ է հատկապես 2011 թվականի հունվարի 7-ին` Կախյանի ծննդյան օրը, նրանց միջև ծագած վիճաբանությունը: Ականատեսների վկայությամբ՝ երբ նախկին ընկերները գինովցած են եղել, Քոչինյանը խմիչքի շշով հարվածել է Կախյանի գլխին, ինչից հետո Կախյանը ծեծի է ենթարկել նրան: Այդ դեպքից հետո կողմերն իրար հետ այլևս շփում չեն ունեցել:

Համաձայն քննության տվյալների` Արմեն Կախյանը վերջին անգամ ՌԴ է մեկնել 2016 թվականի փետրվարի 8-ին: Սակայն երբ իմացել է, որ որդին առողջական խնդիրներ ունի, վերադարձել է Վանաձոր: Փետրվարի 22-ին ընթրել է ընկերների հետ, երեք ընկերով մի շիշ օղի են խմել: Նույն օրը` ժամը 23.30-ի սահմաններում, մեկնել է հայրենի՝ Վահագնի գյուղը: Գյուղամիջյան ճանապարհին միմյանց են հանդիպել Նվեր Քոչինյանի ու Կախյանի մեքենաներն ու սկսել իրար վազանց կատարել: Նվեր Քոչինյանը Բեգոյից հետաքրքրվել է, թե ո՞ւմն է այդ մեքենան, սակայն Բեգոն, իմանալով նրանց թշնամական հարաբերությունների մասին, ասել է, թե իբր չգիտի: Տուն հասնելուն պես Բեգոն վիճաբանության ձայներ է լսել: Ըստ հիշյալ վկայի նախաքննական ցուցմունքի՝ Նվեր Քոչինյանը և Արմեն Կախյանը քաշքշել են միմյանց հագուստից, այնուհետև Արմեն Կախյանն ատրճանակով մեկ անգամ կրակել է Քոչինյանի գլխին: Ըստ գործի նյութերի՝ Բեգո Քոչինյանը մոտեցել է Նվեր Քոչինյանին, գրկել նրան, հասկանալով, որ վերջինս մահացել է, Արմեն Կախյանին ասել է. «Ի՞նչ արեցիր, սպանեցիր»: Դրանից հետո Արմեն Կախյանը նստել է իր ավտոմեքենան և Բեգո Քոչինյանին ասել. «Նստի՛ր ավտոն, քո հետ էլ խոսալու բան կա»: Ապա, արագ վարելով ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի: Ավտոմեքենան կայանել է Վահագնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Սերոժի աղբյուր» (Կախյանների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ) կոչվող տեղանքում և հեռացել այնտեղից: Վարկած կա, որ Արմեն Կախյանը սպանություն կատարել է պահի ազդեցության տակ, վիճաբանության ընթացքում:

Կախյանն իր ցուցմունքում հայտնել է, թե չի հիշում` ինչպես է հայտնվել Վրաստանում: Նա դա արել է` հավանաբար խուսափելով վենդետայից: Հիշեցնենք, որ դեպքից որոշ ժամանակ անձ անհայտ անձինք այրել էին Կախյանների հայրենի տունը: Թեև որևէ հստակ փաստ չկա այն մասին, թե դա արել են Քոչինյանի մտերիմները, սակայն իրադարձությունների հաջորդականությունը վկայում է ենթադրյալ վրեժխնդրության մասին:

դիտվել է 1673 անգամ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, ա... Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հ... Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ... Հայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդա... Ակնկալում ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան սահման... ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթանակ տարավ արտագնա խաղ... Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստա... Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմա... Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժո... Տարադրամի փոխարժեքները ապրիլի 24-ին Լեո Նիկոլյանը ժամանել է Հայաստան դատական նիստ... Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամ... Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաու... Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունա... Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են ... Հիշում ենք և պահանջում. Կանադայի ԱԳ նախարարը ... Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի... Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի ... Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են ... Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այ... Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկակ... Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնա... Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն... ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին ... ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղությ... Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի հայտարարո... Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փ... Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք... Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի ... Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռ... Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հ... Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող... Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու... Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայո... Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղ... Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայ... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնո... Արարատ Միրզոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականո... Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախա... Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբ... Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ... «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ... Լոռու մարզում մոտ 50 հա խոտածածկույթ է այրվել... Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբեր... Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածը
website by Sargssyan