Մեդվեդևը 2019-ին ստացած պարգևավճարների գումարով գերազանցել է Ֆեդերերին
Ռուսաստանցի թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը Շանհայի «Մասթերս» մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելու շնորհիվ 2019-ին ստացած պարգեւավճարների գումարով գերազանցել է աշխարհի երրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին (6,5 միլիոն դոլար) եւ բարձրացել երրորդ տեղ։
23-ամյա Մեդվեդեւն այս տարի արդեն ստացել է 6,8 միլիոն դոլար, հաղորդում է ATP-ն։
Առաջատարներն են աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը (11,9 միլիոն դոլար) եւ աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը՝ 9,9 միլիոն դոլար։
Համաշխարհի դասակարգման աղյուսակում Մեդվեդևը չորրորդն է։