Վաճառողը ցանկացել է հյուրասիրել, սակայն Քիմը վճարելուց բացի թեյավճար է թողել. հետաքրքիր միջադեպ՝ Քիմ Քարդաշյանի՝ Գառնի կատարած այցից
Ինչպես գիտենք, օրեր առաջ Հայաստան կատարած այցի շրջանակներում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ այցելել էր նաև Գառնի։
Գառնի կատարած այցից ArmDaily.am-ին մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես Քարդաշյանը մոտեցել է տաճարի մուտքից քիչ հեռու գտնվող տաղավարներից մեկին՝ երեխաների համար պաղպաղակ գնելու նպատակով։ Վաճառողը ցանկացել է գումարը չվերցնել և պաղպաղակը հյուրասիրել, սակայն Քիմը չի համաձայնել և վաճառող երիտասարդին 1400 դրամի փոխարեն վճարել է 2000 դրամ ու առանց մանրը վերցնելու հեռացել է։