Դամասկոսը բանակ է ուղարկել Սիրիայի հյուսիս՝ թուրքական ուժերին հակազդելու համար
Սիրիայի իշխանությունները որոշում են կայացրել կառավարական զորքեր ուղարկել երկրի հյուսիս, որտեղ թուրքական զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացնում, հաղորդել է «ՍԱՆԱ»-ն:
Ինչպես հայտնի է դարձել, սիրիական զինվորականներին տեղափոխում են դեպի հյուսիս:
Այսպիսով, Դամասկոսը պատրաստվում է դիմակայել «թուրքական ագրեսիային»:
Ստացված տվյալների համաձայն, Սիրիայի կառավարական զորքերը, ամենայն հավանականությամբ, մոտակա երկու օրերին կմեկնեն Մանբիջ և Քոբանի քաղաքներ: