Տարիներ առաջ Էրդողանին տվեցի Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ. պատմությունը կրկնվում է. Ն. Զոհրաբյան
Մի քանի տարի առաջ Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Մի քանի տարի առաջ, Ստրասբուրգում, ճեղքելով Էրդողանի թիկնապահների պատնեշը, Էրդողանին տվեցի Հայոց Ցեղասպանության զոհ երեխաների նկարներով ֆոտոարխիվ: Վերցրեց եւ սառը հայացքով սկսեց թերթել: Ու այսօր պատմությունը կրկնվում է: Նույն աչքերը, որոնց առանց ցավի եւ ցասումի նայել հնարավոր չէ»,- նշել է նա: