Որոշակի թյուրընկալումների տեղիք տվեց Տիգրան Ուլիխանյանի հարցազրույցը, որտեղ նա կոչ էր անում «Ժառանգության» անդամներին իրենց շարքերից հեռացնել Րաֆֆի Հովհաննիսյանին (Տեսանյութ)
Որոշակի թյուրընկալումների տեղիք տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հարցազրույցը, որտեղ նա կոչ էր անում «Ժառանգության» անդամներին իրենց շարքերից հեռացնել Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը։
Կարծում եմ՝ ինքը կամ որևէ մեկը իրավունք չուներ պարոն Հովհաննիսյանին դիտարկել այն գործիչների շարքում, որոնք իրենց հասարակության եղած ու չեղած վստահության քվեն վատնել են։
Պատգամավորը նաև տեսակետ էր հնչեցրել և կարծես թե մեսիջ էր, որ Ժառանգության» հետագա քաղաքական վայրիվերումներում տեղի ունենալու գինը պարոն Հովհաննիսյանի չլինելն է։ Եթե իշխանության վերին օղակներից եկող մեսիջ է, այն մեզ համար ընդունելի չէ, որովհետև կուսակցության հիմնադիր նախագահը և այսօր քաղաքական խորհրդի ղեկավարն իր կարևոր դերակատարումն ունի «Ժառանգության» քաղաքական գործունեության մեջ»,-ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյությում: