Երևան, 20.Նոյեմբեր.2019, 00:00 |
|
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ
|
Արծաթ - 0 Դրամ Ոսկի - 0 Դրամ Պլատին - 0 Դրամ
Անտառային հրդեհների մեղավորներին բռնելու համա... 109 տարեկանում մահացել է Հայոց եղեռնը վերապրա... Հայտնի են «Գրեմմի» մրցանակի հավակնորդների անո... «Օրբելի» կենտրոնի փորձագետը ԱԱԾ տարածած հայտա... Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը ... Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զե... Ուկրաինայում օրինական են համարել Սաակաշվիլու ... Օղու եւ վարունգի զուգակցությունը վատ գաղափար ... Արցախի ԱԺ պատգամավորը Եվրախորհրդարանի գործընկ... ՀՀ-ում գիտական գործունեություն վարել նշանակել... Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարե... ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձեւավորվի աշակերտական ... Ռուսաստանի ֆինանսավորմամբ Հայաստանի ԱԻՆ հրշեջ... Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. Ք... Քիմ Քարդաշյանը, Քրիստիան Բեյլը եւ Անժելա Սարա... Ջոնսոնը խոստովանել է, որ հիանում է ԵՄ երկրներ... Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ... Նախարարի եւ բողոքող երիտասարդների հանդիպումն ... «Սեր է ծնվել». Արմինկայի եւ Սարոյի նոր համագո... Արմեն Սարգսյանը ՀՀ-ի հետ համագործակցության հե... Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր ... Իմ ելույթը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասո... 2020 թվականին Հայաստանում 2 դրամաշնորհային նա... Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 1... Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը... Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանութ... «Ինչը կարող է ավելի հիանալի լինել». Անաստասիա... ԱՊՀ ԱԽ քարտուղարները կքննարկեն ներքին գործերի... «Global IT Award» միջազգային մրցանակաբաշխությ... Լոռիի դատախազությունը նախաձեռնություն է հանդե... «Մանկական Եվրատեսիլ 2019». Հայաստանի ներկայաց... Բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցո... Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ քննիչ հանձ... Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և... Ցուցադրական պարապմունքներ եւ կրակային պատրաստ... Արմեն Սարգսյանի ելույթը Կատարում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է երկրում ա... Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարի, ... Ռոման Բերեզովսկին՝ «Սոչիի» գլխավոր մարզիչի պա... Տղամարդը հիվանդացել է նոր բմբուլե վերմակի պատ... ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոն... Բոլիվիայի իշխանությունները մի շարք նախկին նախ... «Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը... Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-... Վովա Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել... Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել ՀՀ է ներկրվել ավելի էժան կարտոֆիլ, իսկ լոլիկի... Փոխվարչապետը առաջարկում է ՍԴ դատավորներին ևս ... Ջրի գինը չի բարձրանա. գազի գինն էլ մինչեւ ապր... Կիանու Ռիվզը գաղտնի նշանվել է Նեթանյահուն եւ Գանցը չեն կարողացել պայմանավոր... Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեց... Հայաստանն «ահաբեկչության գլոբալ ինդեքսում» զբ... «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրի... Հայաստանը չի կարող նպաստավոր լինել ընկերությո... Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագա... Հանդիպումը, ցավոք, վերածվեց երկու կուսակցությ... Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը պահանջու... Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են Հ... Նոր նախագիծ. Արդարադատության նախարարը եւ ՔԿԾ ... Անվճար SMS-ների միջոցով հնարավոր կլինի ծանուց... ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավուքների հարց... Գենետիկ մոդիֆիկացված երեխաներ. կողմ և դեմ Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմությ... ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պետք... Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օ... Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. ... Հարի Քեյնը՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի լավ... Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիր... Բոլիվիայի ԱԳՆ-ն թույլ է տվել Մորալեսի աղջկան ... Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը նիհարում ծննդաբե... Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետա... ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ... Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Իտալ... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունք... Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղա... Իբրահիմովիչը սպասում է «Նապոլիի» և «Միլանի» ա... Դասադուլ անող ուսանողները քայլերթ են անցկացրե... Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայ... Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա ... Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է ա... Երևանում 20-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mer... Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապ... Բժիշկը ստիպված էր հրաժարվել դոնորական թոքերից... Արցախը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ց... Իսրայելի բանակը հայտարարել է, որ Սիրիայում գր... ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատրյ... Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մո... Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ... Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Երեւանի կենդանա... Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա Հա... Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնությա... Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցա... Եգիպտոսում բացվել է բուրգերի վերակացուի դամբա... ԱԺ ճեպազրույցներ (Տեսանյութ. Ուղիղ)

Արագածոտնում 46-ամյա տղամարդը պարբերաբար խոշտանգել է իր 7 երեխաների մորը

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Ժորա Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ:

46-ամյա Ժորա Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն բանի համար, որ նա «դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ է պատճառել իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների ուժով իրենից կախվածություն ունեցող կնոջը՝ Շ.-ին»:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հուլիսի 30-ին, ժամը 20-ի սահմաններում Ժորա Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, անհիմն վիճաբանել է կնոջ՝ Շ.-ի հետ, խոշտանգել է նրան՝ ձեռքերով, ոտքերով, «քյամարով» ծեծել է նրան, քաշքշել է մազերից՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Ըստ մեղադրանքի՝ «ամռան տապին Ժորա Ն.-ն փակել է տան մուտքի դուռն ու պատուհանները, կնոջը ստիպել է ապրել փակված տարածքում՝ առանց մաքուր օդի, անընդհատ սպառնալիքներ է տվել, ինչը շարունակել է մի քանի օր՝ կնոջը պատճառելով նաև հոգեկան ուժեղ տառապանքներ… Վերջինս երբեմն գիշերել է փողոցներում կամ հարազատների տներում…»:


Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ին, ժամը 19-ի սահմաններում Ժորա Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տանը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը, քաշքշել է մազերից՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:

Այնուհետև Ժորա Ն.-ն «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվելով՝ կնոջ նկատմամբ գործադրած բռնությունների գործով, 2018 թվականի նոյեմբերի 11-ին, երբ ընդհանուր իրավասության դատարանը մերժել է նրա կալանքը մեկ ամսով երկարացնելու՝ քննիչի միջնորդությունը, վերադարձել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր տուն, պարբերաբար՝ մինչև նոյեմբերի 16-ը, երեկոյան ժամերին լինելով ալկոհոլի ազդեցության տակ, բազմաթիվ սպառնալիքների ներքո տևական ժամանակ բռնություն է գործադրել կնոջ՝ Շ.-ի նկատմամբ, խոշտանգել է նրան, պարբերաբար ծեծի է ենթարկել, իսկ նոյեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նա կրկին սկսել է ոտքերով ու ձեռքերով ծեծել կնոջը, նրան պատճառել է գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք, պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ժորա Ն.-ն նախկինում դատվածություններ ունի. 2010, 2012, 2013 թվականներին դատապարտվել է հիմնականում բռնություն գործադրելու, բռնության գործադրմամբ խուլիգանության համար, հիմնականում նրա նկատմամբ մեղմ մոտեցում է ցուցաբերվել՝ պայմանական դատապարտություն է կիրառվել, նշանակվել է մեղսագրված արարքի համար նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և այլն:

2018 թվականի հունվարի 11-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ժորա Ն.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 9 ամիս ազատազրկման:

Փաստորեն՝ ներկա գործով կնոջ նկատմամբ Ժորա Ն.-ն բռնություն է գործադրել, խոշտանգել է այն ժամանակահատվածում, երբ նրա նկատմամբ արդեն իսկ կար կայացված դատավճիռ, նրան սպառնում էր ինը ամիս ազատազրկում, բայց նա, անտեսելով այդ հանգամանքը, շարունակել է ընտանեկան բռնարարի դերում մնալ ու պարբերաբար խոշտանգել է կնոջը:

Երբ կինը բողոքել է, Ժորա Ն.-ին մեղադրանք է առաջադրվել կնոջ նկատմամբ բռնություններ գործադրելու համար, նա երկու ամսով առնվել է նախնական կալանքի տակ: Դա տևել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 11-ը: Այդ ընթացքում ուժի մեջ է մտել վերջին դատավճիռը՝ 9 ամիս ազատազրկումով: Միաժամանակ՝ դատարանը չի երկարացրել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու գործով նախնական կալանքի ժամանակը, Ժորա Ն.-ն 2018 թվականի նոյեմբերի 11-ին ազատ է արձակվել, գնացել է տուն ու անմիջապես «ձեռնամուխ է եղել» կնոջը նոր կտտանքների ենթարկելուն, դա տևել է մինչև նոյեմբերի 16-ը, երբ գիշերային բռնությունից հետո կինը բարձրաձայնել է կատարվածի մասին, ու Ժորա Ն.-ին բերման են ենթարկել և այս անգամ արգելանքի տակ են առել, քանի որ ուժի մեջ մտած դատավճռով նա պարտավոր էր արդեն կրել 9 ամիս ազատազրկումը…

Ժորա Ն.-ն նման վարքագիծ ունենալով, կնոջը պարբերաբար ենթարկելով ծեծի ու բռնությունների՝ հասցրել է նաև բազմազավակ հայր դառնալ՝ նա 7 երեխաների հայր է, որոնցից 5-ը անչափահաս են, նրանցից 3-ի 14 տարին չի լրացել, նրանք ծնվել են 2007, 2009 2013 թվականներին…

«Մի տուն լիքը մանուկներ ունեցող» տղամարդը իր ասելով՝ տաքսի է վարել, դրանով է հոգացել ընտանիքի հոգսերը, միաժամանակ բուռն սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ, քանի որ կնոջ նկատմամբ գործադրված բռնության յուրաքանչյուր դեպքում արձանագրված է, որ նա եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:

Ըստ քրեական գործի նյութերի՝ միայն 2017-2018 թվականների ընթացքում Ժորա Ն.-ի կինը 12 անգամ բողոք է ներկայացրել իր նկատմամբ ամուսնու գործադրած բռնության վերաբերյալ, սակայն կարճ ժամանակ անց նույն կինը բողոքը հետ է վերցրել՝ ասելով, թե հաշտվել է ամուսնու հետ, բողոք չունի: Այսպես՝ 2 տարվա ընթացքում 12 անգամ նյութեր են նախապատրաստվել Ժորա Ն.-ի կողմից կնոջն ընտանեկան բռնությունների ենթարկելու վերաբերյալ բողոքներով, և քրեական գործեր չեն հարուցվել՝ նրա և տուժողի… հաշտության հիմքով…

Ընտանեկան բռնությունների, կնոջը խոշտանգումների ենթարկելու այս գործով Ժորա Ն.-ն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընդունել է առաջադրված մեղադրանքը, զղջացել է կատարածի համար, միջնորդել է, որ գործը քննվի արագացված կարգով: Տուժողն ու մեղադրողը չեն առարկել այդ կարգի կիրառման դեմ:

Դատարանը հաշվի է առել, որ Ժորա Ն.-ի խնամքին հինգ անչափահաս երեխա կա, որ տուժողը հայտարարել է, թե բողոք չունի: Միաժամանակ, որպես ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցագործությունների կատարման ռեցիդիվը Ժորա Ն.-ի կողմից:

Դատարանը, հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, եզրակացրել է, որ կնոջը խոշտանգելու համար Ժորա Ն.-ն պետք է կրի իրական ազատազրկման ձևով պատիժ: Միաժամանակ դատարանը, հաշվի առնելով Ժորա Ն.-ի ցուցաբերած վարքագիծը կնոջ նկատմամբ, մանրակրկիտ հաշվարկ է կատարել ու դատական ակտում արձանագրել է. Սույն քրեական գործով Ժորա Ն.-ն նախնական կալանքի տակ է գտնվել 2018 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև նոյեկբերի 11-ը: Իսկ նախորդ դատավճռով նա սկսել է ազատազրկման ձևով պատիժ կրել 2018 թվականի նոյեմբերի 16-ից: Այդ պատժաժամկետը լրանում էր 2019 թվականի հուլիսի 25-ին, այդ ժամանակ Ժորա Ն.-ն պիտի ազատվեր արգելանքից, քանի որ կնոջը խոշտանգելու գործով դատական ակտը դեռ չէր հասցնի ուժի մեջ մտնել, այսինքն՝ կնոջը խոշտանգելու գործով դեռ պատժի կրումը չսկսած՝ Ժորա Ն.-ն պիտի նորից հայտնվեր ազատության մեջ, վերադառնար տուն… Ըստ դատական ակտի՝ «բավարար են հիմքերը ենթադրելու, որ մինչև սույն գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը Ժորա Ն.-ն, մնալով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք, խուսափել նշանակված պատիժը կրելուց և խոչընդոտել դատարանի կայացրած դատավճռի կատարմանը»: Ահա թե ինչու՝ ընդհանուր իրավասության դատարանն իր դատական ակտում նաև այս գործով է որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Ժորա Ն.-ն մեղավոր է ճանաչվել կնոջը պարբերաբար խոշտանգելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, և դատապարտվել է 3 տարի 6 ամիս իրական ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից՝ 10 օրը, այնուհետև հաշվակցվել է Ժորա Ն.-ի՝ նախնական կալանքի տակ գտնված երկու ամիսը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 4 ամիս 10 օր ազատազրկումը: Պատժի սկիզբը՝ 2019 թվականի հուլիսի 9-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել ամբաստանյալ Ժորա Ն.-ն ու նրա շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Ա. Ներսիսյանը:

Պաշտպանը վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորեց բերած բողոքը, նշեց, թե առաջին ատյանի դատարանն ակնհայտ խիստ պատիժ է նշանակել Ժորա Ն.-ի նկատմամբ, հաշվի չի առել, որ նրա խնամքին են հինգ անչափահաս երեխաները, որոնցից երեքի 14 տարին լրացած չէ, կինը չի աշխատում, Ժորան է ընտանիքի միակ կերակրողը: Նա զղջացել է, այս գործի քննության ընթացքում տվել խոստովանական ցուցմունքներ, կինը հաշտվել է նրա հետ, բողոք, պահանջ չի ներկայացրել:

Պաշտպանը նշեց նաև, որ դատավճռի կայացումից հետո նոր հանգամանք է առաջացել՝ Ժորա Ն.-ի զավակներից մեկը ենթարկվել է բարդ վիրահատության, նա հոր խնամքի կարիքն ունի:

Պաշտպանը միջնորդեց պատժի մասով փոփոխել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, մեղմացնել նշանակված պատիժը, կիրառել պայմանական դատապարտություն և Ժորա Ն.-ին ազատ արձակել:

Դատական նիստին չէր ներկայացել պատշաճ ծանուցված տուժող կինը:

Դատարանը, որի կազմում երեք տղամարդիկ էին՝ Ս. Համբարձումյան, Ա. Նիկողոսյան, Ս. Մարաբյան, հարցեր ուղղեց ամբաստանյալին: «Համարյա կիսահերոս եք, յոթ երեխա ունեք, բայց ձեր յոթ երեխաների մորը հետևողականորեն ենթարկել եք ծեծի ու այլ բռնությունների, երեխաների աչքի առաջ ծեծել եք նրան՝ ի՞նչ օրինակ եք ձեր երեխաների համար, ի՞նչ դաստիարակություն եք տալիս ձեր վարքագծով… Մեր երկիրը միջազգային պարտավորություններ ունի ընտանեկան բռնությունների դեմ պայքարի գործում…»:

Ամբաստանյալն ընդունեց, որ սխալ է արել, ասաց՝ նախկինում սեր ունեի խմիչքի հանդեպ, հիմա չեմ խմի… Երբ ամբաստանյալին հիշեցրին, որ վերջին երկու տարում նրա կինը տասներկու անգամ ծեծվել, բողոքել ու բողոքը հետ է վերցրել, ամբաստանյալը «կատակեց»՝ ինքը գրում էր, ինքն էլ գնում հետ էր վերցնում… Իսկ հետո ամբաստանյալը հավելեց, թե իրականում ինքը կնոջը… չի խոշտանգել, իր ընտանիքում խոշտանգում չի եղել, այդ մեղադրանքը դրել են՝ իր վրա «հոգեբանական ճնշում» գործադրելու համար, իրեն մոլորեցրել են, ինքն էլ իրեն մեղավոր է ճանաչել…

Բայց նա առաջին ատյանի դատարանում պաշտպանի ներկայությամբ լիովին ընդունել էր խոշտանգման մեղադրանքը, միջնորդել էր գործը քննել արագացված կարգով՝ հավանաբար հույս ունենալով, որ այս անգամ էլ խնամքին հինգ երեխա ունենալու հանգամանքը թույլ կտա, որ իրական պատիժ չկրի:

Սակայն երբ առաջին ատյանի դատարանը նրան իրական ազատազրկման էր դատապարտել, նա արդեն սկսել էր հայտարարել, թե իրականում ինքը չի խոշտանգել կնոջը ու իր ընտանիքում խոշտանգում չի եղել…

Վերաքննիչ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշ ժամանակ անց հրապարակվեց որոշումը՝ ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվեց, ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 3 տարի 4 ամիս 10 օր իրական ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Ամբաստանյալը զայրացավ ու սպառնաց՝ մոռանալով քիչ առաջվա իր «զղջացող» կերպարը ու դառնալով այն, ինչ կա՝ այդ դեպքում կգնա ու կբաժանվի կնոջից, թող ոնց ուզում է՝ երեխաներին պահի…

Նյութի սկզբնաղբյուր՝ 1in.am

դիտվել է 980 անգամ
Անտառային հրդեհների մեղավորներին բռնելու համա... 109 տարեկանում մահացել է Հայոց եղեռնը վերապրա... Հայտնի են «Գրեմմի» մրցանակի հավակնորդների անո... «Օրբելի» կենտրոնի փորձագետը ԱԱԾ տարածած հայտա... Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը ... Պուտինն ասել է, որ հարաբերություններ չունի Զե... Ուկրաինայում օրինական են համարել Սաակաշվիլու ... Օղու եւ վարունգի զուգակցությունը վատ գաղափար ... Արցախի ԱԺ պատգամավորը Եվրախորհրդարանի գործընկ... ՀՀ-ում գիտական գործունեություն վարել նշանակել... Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարե... ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձեւավորվի աշակերտական ... Ռուսաստանի ֆինանսավորմամբ Հայաստանի ԱԻՆ հրշեջ... Դավիթ Տոնոյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին. Ք... Քիմ Քարդաշյանը, Քրիստիան Բեյլը եւ Անժելա Սարա... Ջոնսոնը խոստովանել է, որ հիանում է ԵՄ երկրներ... Սերժ Սարգսյանը քրեական հեղինակությունների հետ... Նախարարի եւ բողոքող երիտասարդների հանդիպումն ... «Սեր է ծնվել». Արմինկայի եւ Սարոյի նոր համագո... Արմեն Սարգսյանը ՀՀ-ի հետ համագործակցության հե... Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ մտադիր ... Իմ ելույթը Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասո... 2020 թվականին Հայաստանում 2 դրամաշնորհային նա... Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 1... Արագածոտնի մարզում մահացել է Ցեղասպանությունը... Նիկոլ Փաշինյանն այցելել է Մխիթարյան միաբանութ... «Ինչը կարող է ավելի հիանալի լինել». Անաստասիա... ԱՊՀ ԱԽ քարտուղարները կքննարկեն ներքին գործերի... «Global IT Award» միջազգային մրցանակաբաշխությ... Լոռիի դատախազությունը նախաձեռնություն է հանդե... «Մանկական Եվրատեսիլ 2019». Հայաստանի ներկայաց... Բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցո... Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ քննիչ հանձ... Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և... Ցուցադրական պարապմունքներ եւ կրակային պատրաստ... Արմեն Սարգսյանի ելույթը Կատարում Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է երկրում ա... Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարի, ... Ռոման Բերեզովսկին՝ «Սոչիի» գլխավոր մարզիչի պա... Տղամարդը հիվանդացել է նոր բմբուլե վերմակի պատ... ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոն... Բոլիվիայի իշխանությունները մի շարք նախկին նախ... «Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը... Երևանի քաղաքապետարանը հայտարարում է «Մարտի 1-... Վովա Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել... Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել ՀՀ է ներկրվել ավելի էժան կարտոֆիլ, իսկ լոլիկի... Փոխվարչապետը առաջարկում է ՍԴ դատավորներին ևս ... Ջրի գինը չի բարձրանա. գազի գինն էլ մինչեւ ապր... Կիանու Ռիվզը գաղտնի նշանվել է Նեթանյահուն եւ Գանցը չեն կարողացել պայմանավոր... Բանասիրականի ուսանողները դիմում-նամակ հանձնեց... Հայաստանն «ահաբեկչության գլոբալ ինդեքսում» զբ... «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրի... Հայաստանը չի կարող նպաստավոր լինել ընկերությո... Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագա... Հանդիպումը, ցավոք, վերածվեց երկու կուսակցությ... Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը պահանջու... Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են Հ... Նոր նախագիծ. Արդարադատության նախարարը եւ ՔԿԾ ... Անվճար SMS-ների միջոցով հնարավոր կլինի ծանուց... ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև մարդու իրավուքների հարց... Գենետիկ մոդիֆիկացված երեխաներ. կողմ և դեմ Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմությ... ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պետք... Նեթանյահուն մեկնաբանել է Սիրիայում իրանական օ... Մեկ օրում բացահայտվել է 52 հանցագործություն. ... Հարի Քեյնը՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի լավ... Հայաստանյան շուկայում փոքրացել է գերիշխող դիր... Բոլիվիայի ԱԳՆ-ն թույլ է տվել Մորալեսի աղջկան ... Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանը նիհարում ծննդաբե... Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետա... ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Պրահա Ժոզե Մոուրինյոն՝ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մեքսիկայի ափերին տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ... Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր է հրապարակել Իտալ... Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունք... Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղա... Իբրահիմովիչը սպասում է «Նապոլիի» և «Միլանի» ա... Դասադուլ անող ուսանողները քայլերթ են անցկացրե... Գնում ենք սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայ... Ահազանգ․ Երևանի կենտրոնում կրակել են շան վրա ... Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է ա... Երևանում 20-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mer... Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապ... Բժիշկը ստիպված էր հրաժարվել դոնորական թոքերից... Արցախը շփումներ է հաստատում Սոմալիլենդի հետ Ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ց... Իսրայելի բանակը հայտարարել է, որ Սիրիայում գր... ՊՍԺ-ն փոխարինող է գտել Նեյմարին Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է Խաչատրյ... Եգիպտացի առաջատար հնագետը հայտարարել է, որ մո... Նոյեմբերի 20-ը Երեխաների համաշխարհային օրն է ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում հավասարաչափ ... Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Երեւանի կենդանա... Առնվազն մինչև գարուն գազի գինը չի բարձրանա Հա... Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնությա... Իտալիայում ընտանի կենդանիների իրավունքները ցա... Եգիպտոսում բացվել է բուրգերի վերակացուի դամբա... ԱԺ ճեպազրույցներ (Տեսանյութ. Ուղիղ)
Ամենաընթերցվածը
website by Sargssyan