Նեյմարը վնասվածք է ստացել
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Նիգերիայի հավաքականի հետ ընկերական խաղում։ 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման 12-րդ րոպեին։ Նա ձախ ազդրի մկանային խնդիրներ ունի։ Նեյմարին փոխարինել է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։
Բրազիլիա - Նիգերիա հանդիպումն այժմ ընթանում է Սինգապուրում։ Հաշիվը հավասար է՝ 1։1։ Հանդիպման ավարտին մնացել 35 րոպե։