Հայաստանի հավաքականը մեկնել է Ֆինլանդիա (Տեսանյութեր և աղյուսակ)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Գերմանիայի Ֆրիդրիխշաֆեն քաղաքից մեկնում է Ֆինլանդիա։ Հոկտեմբերի 15-ին Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Տուրկուում կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Վադուցում 1։1 հաշվով ավարտեց ընտրական հանդիպումը Լիխտենշտեյնի հետ։
Եվրո-2020, J խումբ, 7-րդ տուր
Լիխտենշտեյն - Հայաստան՝ 1։1
Յանիկ Ֆրիկ, 72 - Տիգրան Բարսեղյան, 19
Իտալիա - Հունաստան՝ 2։0 (տեսանյութ)
Ժորժինյո, 63, 11մ, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 78
Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա՝ 4:1 (տեսանյութ)
Իզետ Հայրովիչ, 29, Միրալեմ Պյանիչ, 37, 11մ, 58, Արմին Հոջիչ, 73 - Յոել Պոհյանպալո, 79