Ռաուլը շնորհավորել է Ռամոսին ռեկորդի առթիվ (Լուսանկարներ)
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը շնորհավորել է Սերխիո Ռամոսին Իսպանիայի հավաքականում ռեկորդի առթիվ։ Ռամոսը Իսպանիայի հավաքականում անցկացրեց 168-րդ հանդիպումը՝ գերազանցելով իսպանացիների նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական խաղում Իսպանիան 1։1 հաշվով է խաղացել Նորվեգիայի հետ։
«Շնորհավորում եմ Ռամոսին։ Նա «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի խորհդանիշն է։ Մաղթում եմ նրան շարունակել հաճույք ստանալ ֆուտբոլից եւ ուրախություն պարգեւել երկրպագուներին»,- Ռաուլի խոսքը մեջբերում է Marca-ն։
Ռամոսն Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից՝ դառնալով աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։