«Հագիբիս» թայֆունի պատճառով պանամական նավ է խորտակվել
Պանամական բեռնատար նավ է խորտակվել Տոկիոյի նեղուցում, որտեղ այն հանգրվանել էր «Հագիբիս» թայֆունի հետեւանքով, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Kyodo-ին:
Նշվում է, որ նավում գտվել է Չինաստանի յոթ, Մյանմայի երեք քաղաքացի եւ երկու վիետնամցի:
Ըստ առկա տեղեկությունների՝ նավը խորտակվել է հոկտեմբերի 12-ին՝ շաբաթ երեկոյան, երբ թայֆունը ներթափանցել է Ճապոնիա: