Գերմանիան որոշել է դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա
Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հետ կապված՝ ԳԴՀ-ն դադարեցրել է զենքի արտահանումը Անկարա։ Այս մասին Bild am Sonntag-ին տված հարցազրույցում հայտնել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Խայկո Մաասը, տեղեկացնում է DW-ը։
«Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական հարձակումները՝ ԳԴՀ կառավարությունն այլեւս չի տա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման թույլտվություն, որը Թուրքիան կարող է օգտագործել Սիրիայում»,- ընդգծել է արտգործնախարարը։
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զենքի խոշորագույն ներկրող է Գերմանիայից։