Հրաձգություն՝ նյույորքյան Բրուքլինում. Մահացել է 4 մարդ, կան վիրավորներ
Նյու Յորքի Բրուքլին շրջանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մահացել է 4 մարդ, երեքը՝ վիրավորվել, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի ոստիկանությանը:
Քաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրաձգության մասին ահազանգը ստացել են տեղական ժամանակով 07:00-ին:
Չորս տղամարդ մահացել է տեղում, մեկ կին եւ երկու տղամարդ թեթեւ վիրավորումներ են ստացել:
Տեղի ունեցածի փաստով դեռեւս ոչ մեկը չի կալանավորվել: Ոստիկանությունից խոստացել են տալ ավելի ծավալուն տեղեկություններ: