Նավասը՝ ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թվում
ՊՍԺ-ի նորեկ Կեյլոր Նավասը ֆրանսիական ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է, հայտնում է L'Equipe-ն:
Նավասն ամսական ստանում է 1 միլիոն եվրո աշխատավարձ: Պետությանը հարկեր վճարելուց հետո 32-ամյա դարպասապահի տարեկան աշխատավարձը կազմում է 7 միլիոն եվրո:
ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Նեյմարն է, որը ստանում է տարեկան շուրջ 35 միլիոն եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Նավասը «Ռեալից» ՊՍԺ է տեղափոխվել ամռանը: