Մոուրինիո. Եթե հաշվի առնենք միայն տաղանդը, Ռոնալդոն գերազանցում է Մեսսիին և Ռոնալդուին
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի մասին:
«Ռոնալդոն իսկական ֆենոմեն է: Եթե հաշվի առնենք միայն տաղանդն ու ունակությունները, Ռոնալդոն գերազանցում է թե Ռոնալդուին, թե Մեսիին:
Իհարկե, Ռոնալդուն և Մեսիին արդեն երկար տարիներ է՝ բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում և այժմ անգերազանցելի են համարվում ֆուտբոլում»,- Մոուրինիոյի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդոն Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1994-2011 թվականներին: