Մեծ Բրիտանիայում թողարկել են մաքուր ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային քարտը
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը թողարկել Է զուտ ոսկուց պատրաստված աշխարհում առաջին բանկային վճարային քարտը: Այդ մասին գրել Է Daily Mail թերթը:
Raris դեբետային քարտը պատրաստվում Է 18-կարատանոց ոսկուց: Դրա արժեքը 18750 ֆունտ ստեռլինգ Է: Բացի դրանից, քարտի ձեւակերպման այլ վճարներ չեն գանձվում: Սակայն եթե հաճախորդը ցանկանում Է պատվիրել քարտի անհատական դիզայն, նրան հարկ կլինի ավելի շատ վճարել: Ոսկե քարտի տեր դառնալ ցանկացողներին որեւիցե հատուկ պահանջ չի ներկայացվում:
Թողարկվող յուրաքանչյուր քարտի վրա փորագրվելու են դրա տիրոջ անունն ու ստորագրությունը: Raris-ի տերերից վճար չի գանձվելու հաշվեհամարով գործառնությունների, ինչպես նաեւ արժույթի փոխանակման գործառնությունների համար: Ինչպես նշել են Թագավորական դրամահատարանում, քարտը նախատեսված Է այն հաճախորդների համար, որոնք գնահատում են պերճանքի բարձրորակ առարկաները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: