Արցախը հակամարտություն չէ, տարածք չէ, դա առաջին հերթին խաղաղ ստեղծարար մարդիկ են, որոնք պարզապես ցանկանում է իրենց հայրենիքում խաղաղ և արժանի ապրել. Հեղինե Էվինյան
Ինչպես Operativ լրատվականը հաղորդել էր, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ստեփանակերտում ընթանում էր Արցախի բարեկամների համաժողովը:
Չնայած ահռելի ծախսերին, այդ թվում կաշառքներին, Ադրբեջանին չի հաջողվել զգալի արդյունքի հասնել: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի ժամանակ հայտարարել է Բրյուսելում ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Հեղինե Էվինյանը:
Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում Հայ դատի և ՀՀ ԱԳՆ-ի համակարգված գործողությունների շնորհիվ: Այդ համատեքստում նա հիշեցրել է ԵԽԽՎ-ում կոռուպցիոն հայտնի սկանդալը, երբ Ադրբեջանը փորձում էր կաշառել եվրոպացի պատգամավորներին:
«Արցախը հակամարտություն չէ և տարածք չէ, դա առաջին հերթին խաղաղ ստեղծարար մարդիկ են, որոնք ապրում են իրենց հայրենիքում, ստեղծում են ապագան, դա ժողովուրդն է, որը պարզապես ցանկանում է իր հայրենիքում խաղաղ և արժանի ապրել»,- նշել է Էվինյանը: