Արագածոտնի մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել
ՀՀ Արագածոտնի մարզը նոր ոստիկանապետ ունի։
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահան Աղգաշյանն ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Արագածոտնի մարզային վարչության պետ։