Չինաստանում ստեղծել են մարտական թռչող ափսե
Չինացի կոնստրուկտորները ստեղծել են մարտական թռչող ափսե, որը նման է չճանաչված թռչող օբյեկտի (ՉԹՕ), գրում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Drive-ին։
Տեղեկացվում է, որ նոր մարտական մեքենան ներկայացվել է China Helicopter Exposition 2019 ցուցահանդեսում։ Նախագիծն անվանել են «Գերմեծ սպիտակ շնաձուկ»։
Ենթադրվում է, որ թռչող ափսեն կարող է տեղավորել երկու մարդ։
Ինչպես նշվում է, չինական ռազմական նորույթի լուսանկարներն իր Թվիթերում ներկայացրել է Alert 5 անունով օգտատերը։
Գրառման մեջ նա գրել է, որ «սկավառակաթիռը» կարող է բացել ժամում 650 կիլոմետր արագություն։